Մամուլ 3 տարի առաջ - 09:56 28-06-2023

Մարդիկ զզվել են ատելության խոսքից, իսկ ճշմարտությունը շատ լավ են հասկանում․Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«- Երբ հայտարարվեց, որ Երեւանի ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցության շտաբը Դուք եք ղեկավարելու, հատուկ շեշտվեց, որ ՏԻՄ ընտրություններում նման փորձ ունեք։ Տարբերություններ կա՞ն մարզերի ՏԻՄ եւ Երեւանի ընտրությունների միջեւ։

- Եթե քաղաքացու հետ աշխատելու տեսանկյունից ենք դիտարկում, իհարկե, տարբերություն չկա։ Բոլոր՝ ե՛ւ փոքր, ե՛ւ մեծ համայնքներում, այդ թվում՝ Երեւանում, մեզ համար կարեւոր է քաղաքացու հետ բաց եւ անկեղծ շփումը։ Կուսակցությունը շատ քիչ ժամանակում՝ հիմնադրումից անմիջապես հետո ընդամենը 1․5 տարվա ընթացքում ակտիվ մասնակցելով ՏԻՄ ընտրություններին, կարողացել է վստահություն ստեղծել հանրության շրջանում․ մասնակցելով 21 համայնքում ընտրության՝ ներկայացվածություն է ապահովել 18-ում, համատեղ կառավարում է ստանձնել Տաթեւում եւ հաղթել է Նոյեմբերյան, Ալավերդի համայնքներում։ Բոլոր տեղերում մարդկանց ընտրելու մոտիվացիան նույնն է, պետք է պարզապես նրանց տալ ազնիվը, որակյալը, պատասխանատուն ու նվիրվածն ընտրելու հնարավորություն։ Այս որակները պարզապես չեն մերժում ոչ մի վայրում։ Իհարկե, պետք է կարողանալ ստեղծել մարդկանց մոտ վստահություն, որ դու հենց դրանք կրող ուժն ես։ Անհամեստություն չենք ուզում անել․ արդեն մեր անցած ճանապարհը մեզ թույլ է տալիս վստահաբար ասելու, որ ժողովրդի հետ ճիշտ աշխատելով կարողացել ենք ձեռք բերել վստահություն, եւ դա մեզ համար հիմք է ասելու, որ երեւանցին եւս ընդունելու է մեր առաջարկը։ Երեւանի ընտրությունները ոչ միայն համայնքի ընտրություններ են, որը որոշելու է մայրաքաղաքի առաջիկա հինգ տարվա զարգացումը, այլ նաեւ` քաղաքական կարեւոր իրադարձություն, քանի որ ակնհայտ է, որ Երեւանում մեր հաջողությունն էապես փոխելու է հետագա քաղաքական գործընթացների ընթացքը, եւ մենք այս ճանապարհը համարում ենք ամենաարդյունավետը երկրում ամբողջական պատասխանատվություն ստանձնելու մասով։

- Դեռ քարոզարշավը չի սկսվել, բայց «Ապրելու երկիրը» տարբեր համայնքներում շտաբներ է բացում, քանի՞ շտաբ եք նախատեսում ունենալ, շտաբ բացելն ինչքանո՞վ է արդյունավետ քարոզարշավ անելու գործում։

- Նախընտրական քարոզարշավը դեռ չի սկսվել, մենք շտաբներ դեռ չենք բացում։ Հիմա պարզապես Երեւանի տարբեր թաղամասերում մեր գրասենյակներն ենք բացում։ Նպատակը երեւանցիներին տեղերում մոտ, ավելի հասանելի լինելն է։ Նկատում ենք նաեւ, որ քաղաքացիների մոտ կա հետաքրքրություն մեր գործունեության նկատմամբ, հաճախ են մեզ տարբեր հարցերով դիմում։ Որոշել ենք այնպես անել, որ ոչ թե իրենք գան մեզ մոտ՝ միայն Կենտրոն, այլ մենք գնանք իրենց թաղամասեր։ Մենք ունենք նաեւ գրասենյակներ Հայաստանի բոլոր մարզերում, անկախ նրանից՝ ներկայացված ենք այդ համայնքների ավագանու կազմում, թե՝ ոչ։

- Խոսակցություններ կան, եւ ձեր թիմակիցներն էլ բազմիցս ասել են, որ այս քարոզարշավում ոչինչ չեք խնայելու։ Խոսքը մեծ գումարներ ծախսելու մասի՞ն է, կա՞ արդյոք քարոզարշավի համար նախատեսված բյուջե, որքա՞ն է այն կազմում։

- Ամենամեծ ռեսուրսը մեր թիմն է եւ մեր կատարած աշխատանքը, որն ամեն օր ավելանում է։ Քարոզարշավի լավագույն միջոցը մարդկանց հետ պարզ եւ անկեղծ զրույցն է, որն էլ անում ենք կուսակցության ստեղծման օրվանից։ Մարդիկ, ի դեմս մեզ, կտեսնեն մի թիմ, որն ունակ է առաջարկել Երեւանի առջեւ ծառացած խնդիրների պրոֆեսիոնալ ու արդյունավետ լուծումներ, որը կարող է իրականացնել այնպիսի նախագծեր, որոնք Երեւանը դարձնելու են հոգատար, ապահով, առողջ, խելացի, կանաչ եւ այլն։ Բոլոր առաջարկներն ունենալու են հիմնավորումներ՝ հստակ հաշվարկներով ներկայացված։ Այո, մենք չենք խնայելու մեր ոչ մի րոպեն ու վայրկյանը՝ մարդկանց հասցնելու մեր առաջարկները։ Իսկ նախընտրական ծախսերը լինելու են քարոզչությունն արդյունավետ իրականացնելու համար, քանի որ ֆինանսական ռեսուրսները չեն կարող որոշիչ լինել հաջողության հասնելու համար»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին