Մամուլ 3 տարի առաջ - 08:43 28-06-2023

Դատարանը Վահագն Ալեքսանյանից բռնագանձել է 655 հազար 500 դրամ․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեւանի առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Ժաննա Ասատրյանի նախագահությամբ, վճիռ է կայացրել, որով ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանից հօգուտ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի բռնագանձել է 655 հազար 500 դրամ։

Ավելի վաղ մենք գրել էինք, որ համալսարանը գումարի բռնագանձման պահանջով հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ՔՊ-ական պատգամավորի։ Բանն այն է, որ Վահագն Ալեքսանյանը սովորել է այդ համալսարանի իրավագիտության ֆակուլտետում՝ «Սահմանադրական իրավունք, պետության եւ իրավունքի տեսություն» մասնագիտացմամբ, սակայն ակադեմիական պարտք ունենալով՝ 12 կրեդիտի չափով, դուրս է մնացել համալսարանից։ Այլ կերպ ասած՝ քննությունները լավ չի հանձնել, դուրս է մնացել։

Ալեքսանյանը, սակայն, ուսման վարձի գծով պարտք է մնացել համալսարանին, ինչի համար էլ բուհը դատի է տվել պատգամավորին, իսկ դատարանը մայիսի 26-ին բավարարել է հայցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

12:23 Գագիկ Ծառուկյանը՝ տնտեսական խնդիրների մասին․ «Տնտեսությունը չի լինում արևմտամետ կամ ռուսամետ»
18:00 Հայկ Սարգսյանի ընտանիքը կարգավորում է թղթերը
07:17 Շեֆի «հա»-ին ո՞վ կարա չէ ասի. Սյունեցի պատգամավորները տեղները չենք գտնում. «Իրավունք»
14:30 Ամեն ինչ կոտրվում է խեղճ քաղաքացու գլխին, ո՞վ հետ կտա նրա փողը
16:50 Ինչպես կարմիր գծերի 2․1 մլրդ-ը բաշխեցին իրենց մեջ, այնպես էլ խցանումների հարցը կլուծեն
21:00 «Սարսափելի» առավոտներ. ինչու է ուշանում Երևանի մետրոյի վագոնների համալրումը
11:21 ՌԴ ՊՆ-ն հայտնել է Կիևի և Խարկովի մարզերի էներգետիկ օբյեկտներին հասցված հարվածների մասին
13:55 Թուփաքի սպանության գործով Դուեյն Դեյվիսը դատապարտվել է 40 տարվա ազատազրկման
15:40 Գյումրիում հետիոտնին վրաերթի ենթարկած թուրք վարորդը ձերբակալվել է․ ՔԿ
11:13 «Երևան Մարաթոնի» պատճառով հոկտեմբերի 17-ին և 18-ին մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի