Մամուլ 3 տարի առաջ - 08:40 28-06-2023

Արայիկ Հարությունյանը դժվարին ընտրության առջև է կանգնած․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր կայցելի ԱՀ խորհրդարան, հերթական նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ներառված է նաեւ Արցախի նախագահի 2022 թ․ գործունեության միջոցառումների ծրագրի ընթացքի, արդյունքների եւ 2023 թ. միջոցառումների ծրագրի վերաբերյալ հաղորդումը, որը ներկայացնում է նախագահը։

ԱՀ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ընդդիմությունը մարտական է տրամադրված՝ ԱՀ նախագահից պարզաբանումներ են պահանջելու Արցախում ստեղծված ճգնաժամի եւ դրանց լուծման հնարավորությունների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ արդեն մոտ երկու շաբաթ է՝ ադրբեջանցիներն արգելում են հումանիտար բեռների փոխադրումն Արցախ։ Իսկ Արցախի իշխանությունները, մասնավորապես՝ նախագահը, կոչ կամ ուղերձ չեն հղել արցախցիներին՝ պարզաբանելու, թե ինչ է սպասվում իրենց։
Որոշ գնահատականներով՝ Հարությունյանը դժվարին ընտրության առջեւ է կանգնած. Հայաստանը նրանից պահանջում է կա՛մ ուղիղ երկխոսություն սկսել Բաքու-Ստեփանակերտ ֆորմատով, կա՛մ հաշտվել այն բանի հետ, որ Արցախի ժողովրդին պետք է տարհանեն իր բնօրրանից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

12:23 Գագիկ Ծառուկյանը՝ տնտեսական խնդիրների մասին․ «Տնտեսությունը չի լինում արևմտամետ կամ ռուսամետ»
18:00 Հայկ Սարգսյանի ընտանիքը կարգավորում է թղթերը
07:17 Շեֆի «հա»-ին ո՞վ կարա չէ ասի. Սյունեցի պատգամավորները տեղները չենք գտնում. «Իրավունք»
14:30 Ամեն ինչ կոտրվում է խեղճ քաղաքացու գլխին, ո՞վ հետ կտա նրա փողը
16:50 Ինչպես կարմիր գծերի 2․1 մլրդ-ը բաշխեցին իրենց մեջ, այնպես էլ խցանումների հարցը կլուծեն
21:00 «Սարսափելի» առավոտներ. ինչու է ուշանում Երևանի մետրոյի վագոնների համալրումը
11:21 ՌԴ ՊՆ-ն հայտնել է Կիևի և Խարկովի մարզերի էներգետիկ օբյեկտներին հասցված հարվածների մասին
13:55 Թուփաքի սպանության գործով Դուեյն Դեյվիսը դատապարտվել է 40 տարվա ազատազրկման
15:40 Գյումրիում հետիոտնին վրաերթի ենթարկած թուրք վարորդը ձերբակալվել է․ ՔԿ
11:13 «Երևան Մարաթոնի» պատճառով հոկտեմբերի 17-ին և 18-ին մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի