Մամուլ 3 տարի առաջ - 08:08 28-06-2023

Միսակ Բալասանյանը՝ դեսպան նշանակվելու մասին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթը անդրադարձել էր Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ավագ որդու՝ գործարար Միսակ Բալասանյանի՝ Իրաքի դեսպան նշանակվելու եւ Գյումրիում իշխանությունն ամբողջովին ՔՊ-ին տալու մասին լուրերին։

Մեզ հաջողվեց կապ հաստատել գործարար Միսակ Բալասանյանի օգնական Րաֆֆի Ասլանյանի հետ, որը մեզ փոխանցեց, թե դեսպանի կամ այլ պաշտոնի նշանակվելու մասին տարատեսակ լուրեր եւ ասեկոսեներ վերջին 10 տարիներին պարբերաբար հրապարակվում են, որոնց Մ. Բալասանյանը միշտ նույն պատասխանն է տալիս՝ պատրաստ է իր ունեցած հնարավորությունների շրջանակներում ծառայել իր երկրին, օգտակար լինել իր ժողովրդին, իսկ կոնկրետ Իրաքի դեսպան նշանակվելու մասով առայժմ մեկնաբանություն չունեն:

Գյումրիում իշխանությունն ամբողջովին ՔՊ-ին զիջելու մասին մեր հարցին ի պատասխան՝ մեր զրուցակիցը փոխանցեց, որ իշխանությունն առաջին հերթին պատասխանատվություն է, եւ գյումրեցիների քվեն սակարկման, փոխանակման ենթակա չէ»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

12:23 Գագիկ Ծառուկյանը՝ տնտեսական խնդիրների մասին․ «Տնտեսությունը չի լինում արևմտամետ կամ ռուսամետ»
18:00 Հայկ Սարգսյանի ընտանիքը կարգավորում է թղթերը
07:17 Շեֆի «հա»-ին ո՞վ կարա չէ ասի. Սյունեցի պատգամավորները տեղները չենք գտնում. «Իրավունք»
14:30 Ամեն ինչ կոտրվում է խեղճ քաղաքացու գլխին, ո՞վ հետ կտա նրա փողը
16:50 Ինչպես կարմիր գծերի 2․1 մլրդ-ը բաշխեցին իրենց մեջ, այնպես էլ խցանումների հարցը կլուծեն
21:00 «Սարսափելի» առավոտներ. ինչու է ուշանում Երևանի մետրոյի վագոնների համալրումը
11:21 ՌԴ ՊՆ-ն հայտնել է Կիևի և Խարկովի մարզերի էներգետիկ օբյեկտներին հասցված հարվածների մասին
13:55 Թուփաքի սպանության գործով Դուեյն Դեյվիսը դատապարտվել է 40 տարվա ազատազրկման
15:40 Գյումրիում հետիոտնին վրաերթի ենթարկած թուրք վարորդը ձերբակալվել է․ ՔԿ
11:13 «Երևան Մարաթոնի» պատճառով հոկտեմբերի 17-ին և 18-ին մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի