Մամուլ 3 տարի առաջ - 08:53 27-06-2023

Նորից կադաստրի վկայականի մասին․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մեկնաբանելով Ռուսաստանում «Վագներ» խմբավորման կազմակերպած խռովությունը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ մեզ հետ զրույցում հայտարարեց, որ Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններն այդ երկրի ներքին գործն են, թեեւ դրանք տարածաշրջանի, մասնավորապես Արցախի եւ Հայաստանի վրա բացասական ազդեցություն են ունենալու․ «Որովհետեւ, այո, Ռուսաստանն է Արցախի երաշխավորը՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։ Նաեւ մեր երաշխավորն էին, բայց մենք տեսնում ենք՝ այնպես չէ, որ ամբողջությամբ կատարում են իրենց պարտականությունը»։

Ալեն Սիմոնյանի հավաստմամբ՝ ՀՀ իշխանությունները ստեղծված իրավիճակից հետեւություններ են անում․ «Սա եւս մեկ ապացույց է, որ մենք հնարավորինս արագ պետք է մեր տարածաշրջանում առկա խնդիրները լուծենք։ Ինչպես ասում է վարչապետը՝ մենք պետք է հնարավորինս արագ վերցնենք մեր երկրի սեփականության վկայականը՝ գծագրով, եւ խաղաղություն հաստատենք։ Հիմա պրոցեսն առաջ է գնում, եւ վստահ եմ, որ այս փուլում կարող ենք հաջողության հասնել»։

Բոլոր իրավիճակներում այս իշխանությունը, փաստորեն, փորձում է առաջ մղել ադրբեջանական շահը եւ հասարակությանը հաշտեցնել Ադրբեջանի պահանջներին համաձայնելու եւ նրանց ուզածը տալու մտքի հետ։ Չարաբաստիկ պայմանագրի կնքումը դարձել է ՔՊ-ականների ամենավառ երազանքը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

12:23 Գագիկ Ծառուկյանը՝ տնտեսական խնդիրների մասին․ «Տնտեսությունը չի լինում արևմտամետ կամ ռուսամետ»
18:00 Հայկ Սարգսյանի ընտանիքը կարգավորում է թղթերը
07:17 Շեֆի «հա»-ին ո՞վ կարա չէ ասի. Սյունեցի պատգամավորները տեղները չենք գտնում. «Իրավունք»
14:30 Ամեն ինչ կոտրվում է խեղճ քաղաքացու գլխին, ո՞վ հետ կտա նրա փողը
16:50 Ինչպես կարմիր գծերի 2․1 մլրդ-ը բաշխեցին իրենց մեջ, այնպես էլ խցանումների հարցը կլուծեն
21:00 «Սարսափելի» առավոտներ. ինչու է ուշանում Երևանի մետրոյի վագոնների համալրումը
11:21 ՌԴ ՊՆ-ն հայտնել է Կիևի և Խարկովի մարզերի էներգետիկ օբյեկտներին հասցված հարվածների մասին
13:55 Թուփաքի սպանության գործով Դուեյն Դեյվիսը դատապարտվել է 40 տարվա ազատազրկման
15:40 Գյումրիում հետիոտնին վրաերթի ենթարկած թուրք վարորդը ձերբակալվել է․ ՔԿ
11:13 «Երևան Մարաթոնի» պատճառով հոկտեմբերի 17-ին և 18-ին մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի