Արտաքին 3 տարի առաջ - 21:30 24-06-2023

Հարավային Օսեթիան ժամանակավորապես փակել է Վրաստանի հետ սահմանը

Հարավային Օսեթիայի Անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել փակել Վրաստանի հետ պետական ​​սահմանի անցակետերը՝ սադրանքները կանխելու համար։ Այս մասին հայտնել է ինքնահռչակ հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Բոսիկովան։

«Վրացական տարածքում ստեղծված ծանր քաղաքական իրավիճակով պայմանավորված ՝ Հարավային Օսիայի Հանրապետության պետական ​​սահմանին սադրանքները կանխելու համար ժամանակավորապես՝ մինչեւ հունիսի 27-ը, ժամը 09:00-ն, փակել պետական ​​սահմանի անցակետերը՝ «Ռազդախան»-ը եւ «Պերեու»-ն»,- ասել է Բոսիկովան։

Միևնույն ժամանակ ​​​​​​​Հարավային Օսեթիայի պետանվտանգության կոմիտեն հայտնել է, որ Վրաստանի արևմտամետ ընդդիմադիր ուժերն ակտիվացել են և նշել, որ անհրաժեշտ է նախապատրաստվել «երկրի միավորմանը»։

«Այս կապակցությամբ Հարավային Օսիայի եւ Վրաստանի սահմանին իրավիճակի ապակայունացման սպառնալիքը մնում է տարբեր տեսակի սադրանքների միջոցով»,- հաղորդում է մամուլի ծառայությունը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է