Մամուլ 3 տարի առաջ - 08:43 24-06-2023

Միայն «թղթե շերեփներ», եթե չկա հետևանք. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Նախօրեին ԵԽԽՎ լիագումար նիստում բանաձև է ընդունվել Բերձորի, թշնամական տարբերակով՝ Լաչինի միջանցքը Ադրբեջանի կողմից արգելափակելու վերաբերյալ: ԵԽԽՎ-ն մասնավորապես արձանագրել է, որ Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների ազատ ու անվտանգ տեղաշարժը խոչընդոտված է, ապա կոչ է ուղղել Ադրբեջանին, որ անհապաղ կատարի հայտնի դատարանի վճիռը: Նաև կոչ են արել Ադրբեջանին Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ հրավիրել Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը՝ փաստահավաք առաքելությամբ։ ԵԽԽՎ այս բանաձևը հատկապես իշխանության ներկայացուցիչներն ու մերձիշխանական արևմտամոլները սկսեցին գնահատել որպես մի աներևակայելի հաղթանակ, չգիտես թե՝ էլ ինչ ձեռքբերում, նվաճում և այլն: Իսկ փաստն այն է, որ Ադրբեջանը հոնքն էլ չի շարժել, և Արցախի համընդգրկուն շրջափակումը շարունակվում է, վիճակը, բնականաբար, ավելի ու ավելի է վատացել:

Ինչպես և Արդարադատության միջազգային դատարանի որոշման դեպքում: Միջազգային ատյանների հասցեական հայտարարությունները շատ կարևոր են: Սա չի քննարկվում: Սակայն պարզից էլ պարզ է, որ ԵԽԽՎ բանաձևը նույնպիսի մի «թղթե շերեփ» է, ինչպիսին Հաագայի դատարանի վճիռը՝ նույն թեմայով ու Ադրբեջանին ուղղված նույնաբովանդակ պահանջով: Իսկապես, շատ ապրի ԵԽԽՎ-ն, ու Հաագայի դատարանն էլ՝ շատ կեցցե, որ նման մարդասիրական բանաձև ու որոշում են ընդունել: Ու՝ ի՞նչ: Այսինքն, իրենք իրենց առավելագույն պարտքը համարում են միայն ինչ-որ թղթեր ընդունելը, և՝ վե՞րջ:

Ո՞ւմ են պետք նման բանաձևերն ու որոշումները, եթե արդյունք չունեն, եթե «համեմված» չեն Ադրբեջանի նկատմամբ քաղաքական ու տնտեսական պատժամիջոցների դիմելու գոնե ակնարկով, էլ չենք ասում՝ հետևանքով: Նրանք այնտեղ գոնե թեթևակի հասկանո՞ւմ են, որ ինչոր դրական շարժ կարող է լինել միայն այն դեպքում, եթե Ադրբեջանին ուղղված կոչերի ետևում պատժի սպառնալիք էլ կա: Իսկ եթե չկա, ապա դա ընդամենը թուղթ է, թղթե շերեփ՝ «թղթե շերեփների» հավաքածուից»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան