Ներքին 3 տարի առաջ - 15:57 23-06-2023

Սիսիան համայնքի ղեկավարը շարունակում է գործել օրենքից դուրս դաշտում. ՔՈ

Սիսիանի ավագանու «Քաղաքացու որոշում» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ Սիսիան համայնքի ավագանու ՔՈ խմբակցությունը այսօր չի մասնակցի ավագանու հերթական նիստին։

Հայտարարությունում նաև ասվում է. «Խմբակցությունը բազմիցս բարձրաձայնել է, որ ավագանու որոշումները հակասում են ՀՀ օրենսդրությանը, նույն ավագանու կողմից ընդունված կանոնակարգին, ոտնահարվում է ավագանու անդամների ելույթ ունենալու, հարցեր հնչեցնելու, կարծիք արտահայտելու իրավունքը։

Խմբակցության դիմումի հիմքով Սյունիքի մարզպետը մայիսի 30-ին Սիսիան համայքի ղեկավարին գրությունով տեղեկացրել է համայնքի ավագանու կանոնակարգը, համայնքապետարանի կանոնադրությունը հաստատելու մասին որոշումները ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտության մասին։

Հունիսի 2-ին Սյունիքի մարզպետի մեկ այլ գրությամբ համայնքի ղեկավարին տեղեկացվել է, որ համայնքի 2023թ. բյուջետային գործընթացը իրականացվել է ՀՀ օրենսդրության խախտումներով, որոնք ենթակա են վերացման։

Այսօրվա նիստում համապատասխան որոշումների նախագծերի բացակայությունը, օրակարգում ներառված որոշումների նախագծերի ակնհայտ հակասությունը ՀՀ օրենսդրությանը փաստում են, որ համայնքի ղեկավարը շարունակում է գործել օրենքից դուրս դաշտում։
Մանրամասները` հաջորդիվ»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում