Մամուլ 3 տարի առաջ - 08:45 23-06-2023

Թմրանյութի գործ անող քննիչներից մեկին ազատել են կալանքից․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժնի կալանավորված 4 քննիչներից մեկին ազատ են արձակել։ Հիշեցնենք՝ ԱԱԾ-Ն բացահայտել էր, որ նրանք թմրանյութի իրացմամբ են զբաղվել, ինչի արդյունքում 4 քննիչներ կալանավորվեցին։ Ազատ արձակվածը Տարոն Սահակյանն է։ Լուրեր կան նաև, որ մյուսներն էլ են ազատության մեջ, սակայն տեղեկությունները պաշտոնապես չեն հաստատվում։

Առհասարակ, հանրային մեծ հնչեղություն ստացած այս գործի նախաքննությունը տարվում է հույժ գաղտնիության մթնոլորտում։
Այնուամենայնիվ մեզ որոշ հանգամանքներ հայտնի դարձան։ Քննիչները տարբեր գործերով թմրամիջոցներ են առգրավել, որոնք վաճառել են։ Այս մասին իմացել է նաև հսկող դատախազը, որը նույնպես գործով անցնող անձանցից է։

Մեր տեղեկություներով, մեղադրյալ քննիչներից մեկի հայրը ԱԱԾ-ի աշխատակից է, միջին օղակի պետ։ Նյութերում կա դրվագ, համաձայն որի գործով անցնող մեղադրյալ քննիչներից մեկը նույնիսկ փորձաքննության հանձնված զենքն է փոխել այլ զենքօ հետ: Նպատակը եղել է սպանության կոծկումը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

12:23 Գագիկ Ծառուկյանը՝ տնտեսական խնդիրների մասին․ «Տնտեսությունը չի լինում արևմտամետ կամ ռուսամետ»
18:00 Հայկ Սարգսյանի ընտանիքը կարգավորում է թղթերը
07:17 Շեֆի «հա»-ին ո՞վ կարա չէ ասի. Սյունեցի պատգամավորները տեղները չենք գտնում. «Իրավունք»
14:30 Ամեն ինչ կոտրվում է խեղճ քաղաքացու գլխին, ո՞վ հետ կտա նրա փողը
16:50 Ինչպես կարմիր գծերի 2․1 մլրդ-ը բաշխեցին իրենց մեջ, այնպես էլ խցանումների հարցը կլուծեն
21:00 «Սարսափելի» առավոտներ. ինչու է ուշանում Երևանի մետրոյի վագոնների համալրումը
11:21 ՌԴ ՊՆ-ն հայտնել է Կիևի և Խարկովի մարզերի էներգետիկ օբյեկտներին հասցված հարվածների մասին
13:55 Թուփաքի սպանության գործով Դուեյն Դեյվիսը դատապարտվել է 40 տարվա ազատազրկման
15:40 Գյումրիում հետիոտնին վրաերթի ենթարկած թուրք վարորդը ձերբակալվել է․ ՔԿ
11:13 «Երևան Մարաթոնի» պատճառով հոկտեմբերի 17-ին և 18-ին մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի