Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:18 22-06-2023

Շնորհակալ եմ Պուտինին ու Միշուստինին. Փաշինյան

Հաճույքով արձանագրում ենք, որ մեր երկարատև խոսակցությունը ՌԴ-ի մեր գործընկերների հետ բերել է կոնկրետ արդյունքի: Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ Վերին Լարսի անցակետի թողնունակությունն ավելացել է:

Նա հարց ուղղեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, թե արդյոք կարող ենք ասել, որ հերթերի հարցը դրանով լուծվում է, ինչին փոխվարչապետը պատասխանեց. «2021-ի վերջից, 2022-ի ընթացքում և այս տարվա արդյունքներով անցակետում 11 անցուղիների թիվը դարձել է 39-ը, ինչը շատ մեծ ու կարևոր փոփոխություն է: Դրանցից 24-ը մարդատար մեքենաների համար է, որ քաղաքացիները կոմֆորտ ունենան: Մենք 2020-2021 թվականներին ռեկորդը եղել է օրական 300 բեռնատար, այսօր մոտ 1500 է: Ընդ որում, 409 մեքենայի համար ազատ անցուղի կար:

Ռուսական կողմում կա մեկ անցուղի ոչ գաբարիտային մեքենաների համար, ինչը ևս կարևոր է, և ևս երկու անցուղի կա ավտոբուսների համար: Սա մի լուծում է, որը հայկական բեռների համար նորևէ խոչընդոտ չպետք է առաջացնի: 11-ից դարձնել 39 անցուղի հնարավոր չէ, որ դրական էֆեկտներ չառաջացնի: Ընդ որում կարևոր է, որ վրացական կողմում ևս մինչև 2024-ի վերջը 9-ից դառնալու է 15 անցուղի: Շատ մեծ գործ է արել ռուսական կողմը»:

Իր հերթին Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս հարցը մշտապես եղել է ՌԴ նախագահի և ՌԴ կառավարության ղեկավարի հետ քննարկումների իր օրակարգում. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել և նախագահ Պուտինին, և վարչապետ Միշուստինին այս հարցում հետևողական աշխատանքի համար: Նաև դա Վրաստանի վարչապետի հետ մեր աշխատանքային օրակարգում է եղել, և վարչապետ Ղարիբաշվիլիին եմ ուզում շնորհակալություն հայտնել: Գիտեմ, որ շատ մեծ տեմպով աշխատանքներ են գնում: Այնտեղ նաև թունելի շինարարություն է: Իհարկե, սա գլոբալ լոգիստիկ վերադասավորումների հետ կապ ունի նաև»,-ասաց վարչապետը:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի

Ձեզ գուցե հետաքրքրի