Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 6 ամիս առաջ - 21:00 08-04-2026

Նիկոլն էդ աստիճանի լկտիություն անե՞ր ու Պուտինին տա՞ր կրծքանշանը․ շնորհակալ եմ, որ չի արել․ հարցում

Նախորդ շաբաթ Նիկոլ Փաշինյանը հայկական կողմի նախաձեռնությամբ գտնվում էր Մոսկվայում, որտեղ հանդիպում ունեցավ Ռուսաստանի Դաշնության նաախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ էլ էր կրում Հայաստանի քարտեզով կրծքանշան։ Հետաքրքրական է, որ Նիկոլ Փաշինյանն այդ կրծքանշանից չնվիրեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը Պուտինին Հայաստանի քարտեզով կրծքանշան չնվիրեց»։

Հարցվածների մի մասը նշեց, որ լավ է, որ չի նվիրել, որոշներն էլ ասացին, որ գուցե Պուտինը չի ցանկացել։

«Երևի գտավ, որ հարմար չի, բայց պետք է նվիրեր»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանն իրենից ոչինչ չի ներկայացնում։ «Փաշայանն իրանից ինչ ա ներկայացնում, որ Պուտին հետ քյալա տար, նրա հետ ամբողջ Եվրոպան չի կարում, նա ով ա, որ կարանա Պուտինի հետ հարց լուծի։ Պուտինը չի ուզել»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ նոորմալ մարդը չի վերցնի այդ կրծքանշանը։ «Էդ աստիճանի լկտիություն անե՞ր, շատ շնորհակալ եմ, որ չի արել։ Արդեն ոտքից գլուխ խայտառակեց մեզ բոլորիս, մի հատ էլ էդ աներ արդեն։ Իրա ժեխերին ա բաժանում, նորմալ մարդը չի վերցնի»,- ասաց նա։

«Էդ անունն ինձ համար հայհոյանք ա»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը