Ներքին 3 տարի առաջ - 14:41 20-06-2023

ԿԸՀ կողմից հաստատվել է ՀայաՔվե նախաձեռնող խմբի դիմումը․ Չալաբյան

ԿԸՀ կողմից հաստատվել է ՀայաՔվե նախաձեռնող խմբի դիմումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։

«Սիրելի բարեկամներ,
Ուրախությամբ հայտնում եմ, որ այսօր ԿԸՀ կողմից հաստատվել է ՀայաՔվե նախաձեռնող խմբի դիմումը։ Նաև, ԿԸՀ-ն ստորագրահավաքի ժամկետ է սահմանել հունիսի 21-ից օգոստոսի 19-ը։

Ստորագրման համար հատկացված հասցեների մասին տեղեկությունը ստանալու ենք եռօրյա ժամկետում և անմիջապես հրապարակելու ենք մեր բոլոր էջերում, դրանից հետո ձեզնից յուրաքանչյուրը հնարավորություն կունենա սեփական ստորագրությամբ պաշտպանել մեր հայրենիքը:

Տարածեք այս տեղեկությունը, և պատրաստվեք հետագա գործողություններին»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԿԸՀ-Ն քննում էր Հայաքվեի անցկացման փաստաթղթերը, ԿԸՀ-ն հաստատեց «ՀայաՔվե»-ի դիմումը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում