Մշակույթ Ներքին 3 տարի առաջ - 12:59 17-06-2023

Ֆիզկուլտուրայի ուսուցչից՝ նկարիչ. գյումրեցի Վաչագան Պողոսյանի պատմությունը

40-ամյա Վաչագան Պողոսյանը ինքնուս նկարիչ է, ասում է՝ նկարելու համար ակադեմիական կրթությունը քիչ է, դու ներսից էլ պիտի նկարելու ձիրք ունենաս։ Վաչագան Պողոսյանը, չնայած իր նկարելու շնորհին, գնաց մանկավարժության ուղղությամբ, կրթելը ևս գյումրեցի նկարիչը կարևոր է համարում։ Հիմա աշխատում է լրիվ այլ ոլորտում, որը մանկավարժության հետ կապ չունի։



«Իմ կարծիքով՝ չկա մասնագիտություն, որը խանգարի նկարչությանը, ընդհակառակը, կողմնակի մասնագիտությունները օգնում են նկարչությանը։ Նկարել սկսել եմ 6 տարեկանից. ինձ մոտ գույները միշտ ավելի վառ են խոսել, քան բառերը, իսկ տարիները, որոնք ապրել եմ, միշտ հաստատել են և հաստատում են դա։ Ապրում եմ մշտապես գույների արտահայտվելու ցանկությամբ և գիտակցումով։ Նկարում եմ ամեն ինչ. և՛ տեսանելին, և՛ անտեսանելին։ Տեսանելին այն է, ինչը հասու է մարդկանց, իսկ անտեսանելին իմ ներաշխարհն է, որտեղ պարզ երևում են թե՛ գույներ, թե՛ պատկերներ»,-անկեղծանում է գյումրեցի նկարիչը։



Վաչագան Պողոսյանը, չնայած ինքնուս նկարիչ է, բայց իր նկարների հիմնական առանցքում փորձում է դիտողին տեղ հասցնել իր ապրումներն ու հույզերը։ Ասում է՝ ամեն կտավ արարում է, ամեն կտավի հետ ապրում ես, հուզվում, կյանք ու շնչառություն տալիս։

Նկարչի նկարները անցյալի, ներկայի և ապագայի մասին են։



«Նկարներիս հիմնական թեման Հայոց ցեղասպանությունն է։ Չեմ ուզում, որ մարդկությունը մոռանա այն ցավը, որ զգացել է հայ ժողովուրդը մահվան քարավաններում։ Չեմ կարող պատկերացնել, որ բանական մարդն իրավունք ունի սակարկել լլկված, մորթված ու ողջակիզման ենթարկված մարդկանց արյան գինը: Ցանկացած հայ իր մեջ պետք է վրեժ ունենա։ Ինձ մոտ այդ վրեժը Քառասունչորսօրյա պատերազմից հետո հազարապատկվել է, և այն հայը, որ վրեժ չունի իր մեջ, ես հայ չեմ համարում»,- ընդգծեց Վաչագան Պողոսյանը։



Գյումրեցի նկարիչը ունեցել է 38 անհատական ցուցահանդես, 39-րդը կայանալու է այսօր Երևանում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը