Ներքին 3 տարի առաջ - 12:07 17-06-2023

𝗘𝘃𝗼𝗹𝘃𝗲𝗿 ընկերության շնորհիվ աշխարհի ցանկացած կետից կարելի է շրջայց կատարել «Վիվատեք» էքսպոյում

Այս պահին Ֆրանսիայում անցկացվում է Եվրոպայի ամենամեծ տեխնոլոգիական էքսպոն՝ «Վիվատեքը»։ Այս տարի ՀՀ ԲՏԱ նախարարության աջակցությամբ 10 սթարթափների հետ ցուցահանդեսին է մասնակցում նաև 𝗘𝘃𝗼𝗹𝘃𝗲𝗿 ընկերությունը։

Oragir.News-ի հետ զրույցում ընկերության աշխատակից, վաճառքի ղեկավար Արշակ Պապոյանը նշեց, որ սա արդեն երկրորդ տարին է, ինչ մասնակցում են էքսպոյին, ուղղակի ի տարբերություն նախորդ տարվա՝ այս տարի հանդես են եկել որպես մասնակից։



«Ի դեպ, 𝗘𝘃𝗼𝗹𝘃𝗲𝗿 ընկերության նախագծերից մեկի՝ VExpo.center -ի շնորհիվ, անցում կատարելով հղումով, կարող եք վիրտուալ շրջայց կատարել ցուցահանդեսի տաղավարներով։ Մեր գործընկերների շնորհիվ մեր հայրենակիցները կարող են վիրտուալ շրջայց կատարել «Վիվատեքում», ծանոթանալ այն 10 հայկական սթարթափերին, որ այնտեղ ներկայացված են»,- ասաց Պապոյանը։

Պապոյանը նշեց, որ իրենց ընկերությունը ոլորտում այնքան էլ երկար տարիների փորձ չունի, բայց արդեն հասցրել է հաջողություններ գրանցել, Հայաստանում համագործակցում է 350-ից ավելի ընկերությունների ռեստորանների, թանգարանների հյուրանոցների հետ և մասնակցություն են ունեցել աշխարհի 5 երկրներում տեղի ունեցած ցուցահանդեսների, 3D նկարահանում են իրականացրել։



«Մեր ընկերությունը արդեն երկու տարի է, ինչ ոլորտում է, աշխարհում միակն ենք, որ այս ձևաչափով կատարում ենք էքսպոների 3D սկանավորում, որը թույլ է տալիս աշխարհի ցանկացած կետից հայտնվել ցանկացած ցուցահանդեսում և վիրտուալ շրջայց կատարել, և դա մեր տնօրեն Վլադիմիր Սոֆյանի գաղափարն է և նորարարական երևակայության արդյունքը»։

Ամենից շատ դիտված

23:56 Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբ
13:00 Ով կվճարի Հայաստանից ռուսական բազան դուրս հանելու գինը
22:17 Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ Ավանեսյան
16:47 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերին
23:17 ՔՊ-ական ոչ մի պատգամավոր չի դատապարտել հաջիևյան արարքը, քանի որ չի ստացել հրահանգ կառավարությունից
21:45 Ինչպես է վերահսկվում զինծառայողների վարկային բեռը. ԿԲ-ի պարզաբանումը
10:00 Աննա Հակոբյանը նոր ոստիկանություն է ստեղծում
18:56 Ես իմ 2-սենյականոց բնակարանում չեմ կարող տեղավորել 150 հազար արցախցիների, բայց Դուք Ձեր կառավարական դաչաներում կարող եք տեղավորել. Հովսեփյանը՝ Փաշինյանին
23:05 Հայաստանի արդարադատությունը չպետք է դառնա Հայ Առաքելական Եկեղեցու դեմ պայքարի գործիք. Ամստերդամ
18:08 Նարեկ Նալբանդյանը չի կարողացել վճարել Հրազդանի ցեմենտի գործարանի գումարը