Ներքին 3 տարի առաջ - 13:47 16-06-2023

Անհնար է դարձել երկու տասնյակից ավելի հիվանդների Արցախից Երևան տեղափոխումը

Հունիսի 15-ի առավոտյան Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ռազմական սադրանքից հետո Ադրբեջանը 2023 թվականի ապրիլի 23-ից ապօրինի տեղադրված անցակետում երկու ուղղություններով արգելափակել է բոլոր տեսակի՝ այդ թվում մարդկանց և բեռների հումանիտար փոխադրումները: Այս մասին հայտարարություն էր տարածել Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

Արցախի իշխող «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը Oragir.News-ին փոխանցեց, որ այս պահին ճանապարհը ամբողջությամբ փակ է, Արցախ ելք և մուտք չկա։

«Այս պահին ճանապարհը լրիվությամբ փակ է, ոչ հումանիտար բեռ, ոչ հիվանդներ, ոչ Կարմիր խաչ, ոչ էլ ռուս խաղաղապահներ չեն կարողանում տեղափոխվել։ Նման իրավիճակ ստեղծվեց երեկ տեղի ունեցած միջադեպից հետո, Ադրբեջանի կողմից կազմակերպված այդսադրանքից հետո նման իրավիճակ է ստեղծվել»։

Հարությունյանին հարցրինք, իսկ բանակցություններ ընթանո՞ւմ են ճանապարհը բացելու շուրջ, նա պատասխանեց. «Իրավիճակը այս պահին անփոփոխ է, բայց բանակցություններ ընթանում են, թե ինչ ձևաչափով այս պահին ճիշտ չեմ համարում մանրամասնել»։

Հարությունյանը հավելեց, որ ոչ մի ձևով հնարավոր չէ Արցախի բուժհաստատություններում ծանր վիճակում գտնվող հիվանդներին Երևան տեղափոխել. «Երկու տասնյակից ավելի հիվանդներ կան, որոնց պետք է տեղափոխել, բայց այդ գործընթացն անհնար է այս պահին»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում