Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:09 14-06-2023

Արևաշողում կարկուտը վնասել է բերքի 95%-ը

Երեկ մոտ մեկ ժամ կարկուտ է տեղացել Լոռու մարզի Սպիտակ համայնքի Արևաշող բնակավայրում, որի հետևանքով գյուղում աճեցվող մշակաբույսերը մոտ 100 տոկոսով վնասվել են։



Արևաշող գյուղի վարչական ղեկավար Պերճ Պապիկյանն Oragir.News-ի հետ զրույցում, նշելով կարկտահարության հետևանքն, ասաց. «Մոտ մեկ ժամ կարկուտ եկավ, դաշտերով շրջել ենք տնամերձերը՝ կարտոֆիլը մոտ 90-95 տոկոսով վնասվել է, կարող ա արևը դուրս գա, դառնա 100 տոկոս, վնասվել է նաև ցորենը, գարին»։



Հարցրինք Պապիկյանից, իսկ գյուղում հակակարկտային կայաններ չկային, պատասխանեց. «Մեր գյուղում չկա տեղադրված, բայց որտեղ էլ, որ եղել է դրված՝ նրանց էլ է վնաս տվել կարկուտը, ի՞նչ տարբերություն։

Անցյալ տարում Պարնիում 30 հակակարկտային կար դրված, բայց ամենաշատ վնասը Պարնիին էր եղել»։

Ճշտող հարցին, որ կարող ենք արձանագրել, որ բերքը մոտ 100 տոկոսով վնասվել է՝ ասաց. «90 տոկոս, ավելի ճիշտ՝ 100 տոկոս, եթե հիմա մի երկու ցոգոլ կա ծառերի վրա, հնարավոր է՝ արևը տա, դա էլ թափվի»։



Պապիկյանը նշեց, որ գյուղացիները հույս ունեն, որ վնասը կփոխհատուցվի, չնայած նրան, որ գյուղացիները ապահովագրութուն չունեն։

«Վնասները փոխհատուցելու համար քաղաքապետարան դիմել ենք, քաղաքապետարանը մարզպետարան է դիմել, ակտ է ուղարկել։ Ակնկալիքը ո՞րն է, ապահովագրում չունենք, ժողովրդի հողերը քիչ է, ապահովագրում չի եղել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը