Արտաքին 3 տարի առաջ - 14:59 12-06-2023

Մահացել է Սիլվիո Բեռլուսկոնին

Իտալիակի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին մահացել է Միլանի հիվանդանոցում, տեղեկացրել են իտալական ԶԼՄ-ները։

Իտալական քաղաքականության վետերան, «Առաջ, Իտալիա» կուսակցության հիմնադիր և անփոփոխ առաջնորդ Սիլվիո Բեռլուսկոնին, որը երեք անգամ գլխավորել է կառավարությունը, մահացել է 87 տարեկանում։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է «Կորյերա դելա սերա» թերթը»։

Ապրիլի սկզբին թոքաբորբի պատճառով հոսպիտալացվելուց հետո պարզվել էր, որ քաղաքական գործիչը քրոնիկական միելոմոնոցիտար լեյկոզ ունի (որի ֆոնին էլ առաջացել էր թոքերի վարակը)։ Հիվանդության հետ կապված՝ նա քիմիաթերապիա է անցել։ Բեռլուսկոնին այն ժամանակ ավելի քան մեկ ամիս պառկել էր Միլանի «Սան Ռաֆայել» կլինիկայում և նորից հոսպիտալացվել էր հունիսի 9-ին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի