Արտաքին 3 տարի առաջ - 13:01 12-06-2023

Ուկրաինացի զինվորականները հայտարարել են Դոնեցկի մարզի մի քանի բնակավայրերի ազատագրման մասին

Ուկրաինացի զինվորականները երկուշաբթի՝ հունիսի 12-ին ազատագրել են Ստորոժեւոյե գյուղը Դոնեցկի մարզում։ Այն գտնվում է Վոլնովախայի շրջանում։ Այս մասին իր Թելեգրամում տեղեկացրել է պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը։

Մալյարի խոսքով՝ բնակավայրն ազատագրվել է դերծովակալ Միխայիլ Օստրոգրադսկու անվան ծովային հետեւակի առանձին 35-րդ բրիգադի ուժերի կողմից։

Հունիսի 11-ին հայտնի է դարձել միանգամից երեք գյուղերի ազատագրման մասին Դոնեցկի մարզում։ Ցամաքային զորքերի ուժերն ազատագրել են Բլագոդատնոյե գյուղը, ԱՐԵՅ-ՈւԴԱ առանձին յոթերորդ գումարտակի ուժերն ազատագրել են Նեսկուչնոյե գյուղը։ Ազատագրվել է նաեւ Մակարովկան։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած «Ռիբար» թելեգրամ-ալիքը հունիսի 11-ին գրել է, որ Ուկրաինայի Զինված ուժերը գրավել են Նեսկուչնոյեն եւ Բլագոդատնոյեն «ռուս մարտիկների՝ այնտեղից պլանային հեռանալուց հետո»։

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) տվյալներով՝ Ուկրաինայի ԶՈւ-ն ճակատի առնվազն երեք տեղամասերում հունիսի 10-11-ին ազատագրել է հինգ բնակավայր Վելիկայա Նովոսելկա (Դոնեցկի մարզի Վելիկոնովոսելկովսկի շրջան) գյուղից հարավ՝ Մակարովկան, Նեսկուչնոյեն, Բլագոդատնոյեն, Ստորոժեւոյեն եւ Նովոդարովկան։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում