Ուղիղ եթեր
Խոսք Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 23:00 08-06-2023

Չեմ հիշում նման դեպք, երբ պետության ղեկավարին ուղեկցի միայն անչափահաս երեխան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար Սոչի է մեկնել կրտսեր դստեր՝ Արփիի հետ։ Այս փաստը Հայաստանում քննարկումների և դժգոհությունների պատճառ դարձավ, քանի որ շատերի համոզմամբ՝ անչափահաս դստեր հետ Սոչի մեկնելը Նիկոլ Փաշինյանի կողմից պետական արարողակարգի հերաթական խախտում է։

Oragir.News-ի զրույցում ՀՀ Պետական արարողակարգի ծառայության նախկին ղեկավար, արտաքին գործերի նախարարության նախկին գլխավոր քարտուղար, երկարամյա դեսպան Վահանգն Մելիքյանը նշեց, որ ինքը նույնպես զարմացել է, երբ տեսել է, որ Հայաստանի վարչապետը Սոչի է մեկնել անչափահաս դստեր հետ։ Նրա խոսքով՝ առհասարկ պետության ղեկավարը ազատ է ցանկացած որոշում կայացնելու, թե ում հետ կմեկնի այցի, սակայն այդ մասին նախապես պետք է տեղեկացվեն ընդունող երկրի համապատասխան մարմինները։ Մելիքյանն ընդգծում է, որ դա իրենից ենթադրում է հավելյալ անվտանգային, արարողակարգային և այլ միջոցառումներ և այլն։

ՀՀ Պետական արարողակարգի ծառայության նախկին ղեկավար կարծում է, որ հարցը պետք է հենց Փաշինյանին ուղղել, թե ինչո՞ւ է անչափահաս երեխային իր հետ տարել Սոչի, արդյո՞ք ընտանիքից միայն անչափահաս երեխան է եղել, և ուրիշները չեն եղել։ Նա կարծում է՝ եթե դստերը այցի տանելը նախապես համաձայնեցրել է ընդունող կողմի հետ, ընկալելի չէ, սակայն ընդունող կողմն ամեն դեպքում չի մերժում։ «Անկեղծ ասած՝ նման որոշումը չեմ կարող դիտարկել արարողակարգային նորմերի մեջ, քանի որ անչափահաս երեխային տանելն ինձ համար անընկալելի է։ Երեխային տանելու համար պետք է որևէ պատճառ լինի. անչափահաս երեխային ինչ-որ երկրով չես զարմացնի, կամ եթե օրինակ, երեխան երազել է այդտեղով անցնել, կամ դա տեսնել, ապա չեմ կարծում, որ Սոչին այդ տեղն է, որտեղ դա հնարավոր է անել։ Եթե դա լիներ որևէ էկզոտիկ, երեխայի համար հետաքրքրություն ներկայացնող անկյուն, թանգարան, այգի և այլն, միգուցե կարելի էր մտածել, սակայն անհասականալի է, թե ինչու է աշխատանքային այցի դեպքում երեխան ուղեկցում իրեն»,- նկատեց նա։

Վահագն Մելիքյանն ընդգծեց, որ իր պրակտիկայում չի հիշում նման դեպք, երբ պետության ղեկավարը միայն անչափահաս երեխային իր հետ այցի տանի։ Նրա խոսքով՝ եղել են դեպքեր, երբ առաջին տիկինը մեկնել է, և երեխաներից մեկը նույնպես եղել է իր հետ, ինչի մասին ընդունող երկիրը իմացել է։ Նա նշում է, որ ընդունող երկրի պարտավորությունն է և որոշ չափով նաև պատասխանատվությունն է դրա մասին իմանալը և հավուր պատշաճի միջոցառումներ ձեռնարկելը։

Հարցին, թե դստեր հետ այցի մեկնելը պետական արարողակարգի խախտու՞մ է, թե՞ ոչ, մեր զրուցակիցը նշեց, որ որպես այդպիսին խախտում չէ, սակայն պետք է հասկանալ, թե ինչու է դստեր հետ մեկնում և նոր գնահատել։ Նա ընդգծեց, որ արարողակարգը չի արգելում, որ որևէ մեկն ուղեկցի պետության ղեկավարին, սակայն չի էլ ասում, որ քո ցանկությամբ կարող ես մեկնել նրա հետ, ում հետ ցանկանում ես։

Դիվանագետը ընդգծեց, որ եթե նույնիսկ նման բան որևէ պետության ղեկավարի պարագայում եղել է, ապա դա արվել է անտեսանելի, ոչ թե հանրության համար տեսանելի, որպեսզի մարդիկ հիմա էլ նստեն և քննարկեն, թե ինչի համար է պետության ղեկավարն անչափահաս երեխային իր հետ տարել։ Նա հավելեց, որ չի կարող նման միտումը հասկանալ։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին