Ներքին 3 տարի առաջ - 17:18 08-06-2023

Պարգևավճարները գետի պես հոսում են. 6 օրում 31 մլն 675 հազար դրամի տուգանք` «պլյոնկաների» համար

Oragir.News-ն ահազանգեր է ստանում քաղաքացիներից, այն մասին, որ պարեկները սկսել են ողջ ծավալով տուգանել վարորդներին մգեցված ապակիների համար։

«Ներում-բեկում չկա, կանգնեցնում, տեղում 25 հազար տուգանում են, թեև սկզբում ասում էին, թե իբր չեն տուգանելու, հետո էլ ասեցին, թե իբր ամբողջ ծավալով չեն տուգանելու, հետո էլ՝ թե բա շեշտը դնելու ենք բացատրական աշխատանքների վրա։ Ոչ մի նման բան, տեսնում են, կանգնեցնում ու տեղում 25 հազարի ակտը գրում են»։

Oragir.News-ը հարցում էր ուղարկել ՆԳՆ՝ խնդրելով վիճակագություն տրամադրել, թե 1 շաբաթվա ընթացքում քանի վարորդի նկատմամբ է տուգանք կիրառվել։

Ըստ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի պարտականությունների ժամանակավոր կատարող, ոստիկանության գնդապես Ա․ Մաթևոսյանի անունից ստացված պատասխանի՝ 2023 թ․-ի հունիսի 1-6-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 123-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ առջևի հողմապակին թաղանթապատված վիճակում կամ կարգի խախտմամբ վարագուրապատված տրանսպորտային միջոցը վարելու համար ընդունվել է թվով 1267 վարչական գործով որոշում, և նշանակվել տուգանք, որի ընդհանուր գումարը կազմել է 31 մլն 675 հազար դրամ։

Մեր հարցին, թե արդյոք կրկնակի տուգանքի դեպքեր եղել են՝ ոստիկանությունից մեզ պատասխանել են, որ ոստիկանության պարեկային ծառայությունը կրկնակի տուգանքի դեպքերի վերաբերյալ վիճակագրություն չի վարում։

Հիշեցնենք, որ այս հարցի շուրջ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ՆԳ նախարար Վահե Ղազարյանի հետ հանդիպմանը առաջարկել էին հաշվի առնել, որ թաղանթապատված ապակիներով մեքենաների քանակը, խախտումը վերացնելու համար նախատեսված ժամանակի սղությունը, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկան կտրուկ փոփոխելու ոչ նպատակահարմար լինելու հանգամանքը և առաջարկել էին ցանկալի արդյունքին հասնել հնարավորինս նվազ վարչական ներգործության միջոցներով։

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունն արձագանքել էր, ու հայտնել, որ հունիսի 1-ից պարեկները և ճանապարհային ոստիկաններն ապահովելու են օրենքի պրակտիկ կիրառումը։ Կիրառմանը զուգահեռ շարունակելու են շեշտը դնել նաև բացատրական աշխատանքների իրականացման վրա, որովհետև իրենց նպատակը ոչ թե պարզապես պատասխանատվություն կիրառելն է, այլ երթևեկության անվտանգության ապահովումը, օրինապահ վարքագծի խթանումը։

Ամենից շատ դիտված

22:40 Մանրամասներ՝ հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
23:30 ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը չեղարկվել է Թրամփի ու Պուտինի էներգետիկ պայմանավորվածությունից հետո
22:30 Թրամփը մեղադրել է Զելենսկուն՝ ԱՄՆ-ի և աշխարհի համար խնդիրներ ստեղծելու ցանկության մեջ
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին