Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:33 08-06-2023

Միայն մի բան է «հարաբերականորեն կայուն»․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկին հարց է տրվում ադրբեջանական դիվերսանտների կողմից մեր տարածքում առևանգված երկու զինծառայողների ճակատագրի մասին, նա էլ հարցը «վերահասցեավորում» է նախաքննական մարմնին, «որովհետև նախաքննություն է իրականացվում, և ցանկալի չէ՝ ես որևէ մեկնաբանություն իրականացնեմ»: Իսկ ի՞նչ է, ադրբեջանական դիվերսանտների կողմից առևանգված զինծառայողներին, կներեք, նախաքննական մարմի՞նն է զորակոչել կամ նախաքննական մարմի՞նն է մարդկանց հետ զինծառայության պայմանագիր կնքել: Սրանք բոլո՞րն են այսպիսին՝ մարդու, զինվորի կյանքի ու ճակատագրի վրա թքածունեցողական:

Չնայած, ի՞նչ ակնկալել ներկայացուցչից մի իշխանության, որի ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասում է, թե՝ ինչ է եղել, որ, գերիները կարող են ադրբեջանական բանտերում մի քանի ամիս էլ մնալ: Ի դեպ, այդ հայտարարությունից արդեն գրեթե 2 տարի է անցել: ՊՆ բարձրաստիճան ներկայացուցչին նաև հարց են տալիս, որ Սյունիքի ձերոնցական մարզպետը հայտարարեց, թե Տեղ և Ներքին Հանդ գյուղերի մոտակայքում ադրբեջանական ուժերը որոշ մասերում հետ են քաշվել: ՊՆ ներկայացուցիչը պատասխանում է, թե՝ չի կարող մեկնաբանել:

Ուրեմն՝ կամ անտեղյակ է, կամ էլ մարզպետը պարզապես ստել է (այս իշխանության դեպքում գրեթե պաշտոնական վարք), իսկ ՊՆ ներկայացուցիչը չի ցանկանում նրա սուտը «բռնեցնել», կամ էլ՝ միասին ու պայմանավորված մոլորեցնում են հանրությանը: Ու, այդքանից հետո, ՊՆ բարձրաստիճան ներկայացուցիչը հավաստիացնում է, թե իրավիճակը սահմանագծում հարաբերականորեն կայուն է... Չէ, իրականում այս իշխանության պարագայում, ոնց որ, միայն մեկ բան է «հարաբերականորեն կայուն»: Հանրությանը մոլորության մեջ գցելը, մանիպուլացնելը և ոչ ձեռնտու հարցերը չմեկնաբանելը: Հա, մեկ էլ բոլ-բոլ պարգևավճարներ ստանալը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:00 Մերօրյա Սարոյան եղբայրները. մեկը ՔՊ-ական թաղապետ է, մյուսը` դաշնակցական
22:57 Նեթանյահուն և Թրամփը քննարկել են Իրանի դեմ հարվածները վերսկսելու հարցը
22:30 Ռուբինյանն իմ ղեկավարը չի, իմ ծառայողն ա, ինքն ինձնից շատ փող ա ստանում, որ պատգամավորներին ծառայություններ մատուցի. Էդգար Ղազարյան
21:05 ՆԳՆ-ն պնդում է՝ Անի Ավետիսյանի ահազանգին արձագանքել են 10 րոպեի ընթացքում․ Ազատություն
22:09 Շենգավիթում հերթական անգամ թալանել են «Հավերժություն» սգո սրահը. կասկածյալի ինքնությունը պարզվել է
07:17 Շեֆի «հա»-ին ո՞վ կարա չէ ասի. Սյունեցի պատգամավորները տեղները չենք գտնում. «Իրավունք»
12:23 Գագիկ Ծառուկյանը՝ տնտեսական խնդիրների մասին․ «Տնտեսությունը չի լինում արևմտամետ կամ ռուսամետ»
18:00 Հայկ Սարգսյանի ընտանիքը կարգավորում է թղթերը
14:30 Ամեն ինչ կոտրվում է խեղճ քաղաքացու գլխին, ո՞վ հետ կտա նրա փողը
21:48 Պարզվել է «Porsche»-ի հայելիները գողացած կասկածյալի ինքնությունը․ նա պատճառել էր 1 մլն 200 հազար դրամի վնաս