Ներքին 3 տարի առաջ - 11:06 07-06-2023

Ամփոփվել են նոր դասագրքերի ստեղծման մրցութային հայտերը

Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ հունիսի 1-ին տեղի է ունեցել 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների նոր դասագրքերի ստեղծման մրցութային հայտերի բացման, փաստաթղթերի ուսումնասիրության և արդյունքների ամփոփման գործընթացը:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ հայտերի գնահատման արդյունքում 65 անուն դասագրքերից /չափաբաժիններ/ հայտեր են ներկայացվել 49-ի համար: Չներկայացված չափաբաժինների համար առաջիկայում կհայտարարվի դասագրքերի ստեղծման նոր մրցույթ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հունիսի 5-ից մեկնարկել են փորձագիտական խմբերի աշխատանքները, որոնք պետք է մասնագիտական եզրակացություն ներկայացնեն դասագրքերի հայտերի վերաբերյալ՝ հաշվի առնելով Հանրակրթության պետական չափորոշչին համապատասխանության և դասագրքերի ստեղծման համար սահմանված պահանջները։

Անցողիկ շեմը հաղթահարած դասագրքերը սահմանված կարգով կերաշխավորվեն գործածության:

Նշենք, որ Հանրակրթության պետական չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարել էր 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների հանրակրթական առարկաների նոր դասագրքերի ստեղծման դրամաշնորհային մրցույթ: Մասնակիցների հայտերի բացման օր սահմանվել էր 2023 թվականի հունիսի 1-ը:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան