Ներքին 5 տարի առաջ - 15:13 08-08-2021

Հայաստանում Իտալիայի դեսպանությունը օգոստոսի 9-ից վերսկսում է ընդունել բոլոր տեսակի վիզաների հայտերը

Հայաստանում Իտալիայի դեսպանությունը օգոստոսի 9-ից վերսկսում է ընդունել բոլոր տեսակի վիզաների հայտերը:

2021թ․ մայիսի 24-ից օտարերկրյա պետություններից Իտալիա ցանկացած ժամկետով մուտք գործող յուրաքանչյուր անձ, ցանկացած տրանսպորտային միջոց նստելիս, նախքան Իտալիայի տարածք մուտք գործելը, պարտավոր է թվային ֆորմատով (digital format) լրացնել Ուղևորի տեղորոշման ձևաթուղթը՝ կատարելով հետևյալ քայլերը․այցելել https://app.euplf.eu/#/ ինտերնետային էջ, հետևել հրահանգներին՝ Ուղևորի տեղորոշման ձևաթուղթը գտնելու համար, ընտրել «Իտալիա»-ն՝ որպես այցելության երկիր, գրանցվել էջում՝ ստեղծելով անձնական օգտահաշիվ՝ օգտագործողի անունով և գաղտնաբառով (անհրաժեշտ է անել միայն առաջին անգամ), լրացնել և ուղարկել Ուղևորի տեղորոշման ձևաթուղթը՝ հետևելով հրահանգներին։Ձևաթուղթը լրացնելուց և ուղարկելուց հետո ուղևորը գրանցման ընթացքում նշած էլ․ փոստին կստանա Ուղևորի տեղորոշման իր նմուշը՝ PDF ֆորմատով, ինչպես նաև QR կոդ, որը պետք է ցույց տա անմիջապես իր սմարթֆոնում (թվային ֆորմատով) ինքնաթիռ նստելու պահին, ինչպես նաև ցանկացած այլ ստուգման կետում։ Որպես այլընտրանք, ուղևորը կարող է նաև տպել ուղևորի տեղորոշման ձևաթղթի լրացված օրինակը՝ նստեցման ժամանակ ներկայացնելու համար։

Ուղևորի տեղորոշման ձևաթուղթը պարտադիր կերպով պետք է լրացվի և ուղարկվի նախքան նստեցումը։ Տրանսպորտային միջոցում ձեզ հատկացված տեղի համարը նախատեսող կետը ենթակա է փոփոխության։

Հիշեցնենք, որ Իտալիայի կառավարությունը կորոնավիրուսի համավարակով պայմանավորված 2020 թվականի հոկտեմբերից՝ ի թիվս այլ երկրների, արգելել էր Հայաստանից ժամանող անձանց մուտքը երկիր։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան