Ներքին 3 տարի առաջ - 14:35 06-06-2023

Արդարադատությունը` AM-ի թիմի անդամ

Հայաստանում արդարադատությունը գտնվում է մի փաստաբանական ընկերության ձեռքում կամ Մինասյան-Անդրեասյան անբաժանելի ընկերների ափի մեջ։

Գրիգորի Մինասյանը արդարադատության նախարարն է, նրա ընկերը՝ Կարեն Անդրեասյանը՝ ԲԴԽ նախագահը, նրանք շարունակում են «պասերով» արդարադատությունը իրականացնել, օրինակ՝ մեկը վարույթ է հարուցում, ուղարկում մյուսին՝ պատժելու։ Իսկ ո՞վ պետք է վարույթ հարուցի նրանց դեմ։

Տպավորություն է, որ ՔՊ-ական Հայաստանում որևէ հրապարակում, որևէ ահազանգ ազդեցություն չունի, ինչ ուզում ես՝ գրի, բոլորը շարունակում են ապրել այնպես, ինչպես ապրել են։

Ավելի վաղ մենք անդրադարձել էինք լավագույն ընկերների ներգրավվածությունը AM ընկերության մեջ։ Այս հրապարակումից ամիսներ անց փաստաբանական ընկերության կայքում Գրիգոր Մինասյանը շարունակվում է հիշատակվել որպես թիմի անդամ, այնուհետև Կարեն Անդրեասյանի կինն է՝ Եվա Առաքելյանը։



Այսինքն՝ շարքային քաղաքացին երբ փաստաբան է փնտրում, կարող է մտնել այս կայք, տեսնելով, որ թիմի անդամը արդարադատության նախարարն է, մյուս թիմի անդամն էլ՝ ԲԴԽ նախագահի կինն է, հիրավի կանի իրավապաշտպանի «ճիշտ» ընտրություն, և կեցցե այն արդարադատությունը, որ այդպես էլ չեկավ։

Հետաքրքիր է՝ այս երկրում կա՞ կառույց, պաշտոնյա, գործիչ, ում հուզում են այս հարցերը, թե միայն դատավորներին կարելի է ստատուսի, հարցազրույցի համար լիազորություն դադարեցնել, յուրայինները անձեռնմխելի են։

Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
09:12 Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
09:00 Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ չեն կատարվել իր պայմանները
18:08 Հայաստանը միտումնավոր մզկիթներում խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար. Ալիև
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
13:00 Որ հզոր ուժերին է պարտվել Սերժ Սարգսյանը
19:56 Ջրի միջոցով ինֆեկցիոն վարակներ ենք ունենալու, նախարարությունը պետք է մի կողմ դնի ամբիցիաներն ու գործով զբաղվի