Արտաքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:15 06-06-2023

Կախովկայի ՀԷԿ-ի պայթեցված ամբարտակից ջուրը դուրս հեղեղվում․ բացառիկ տեսանյութ

Ուկրաինայի Խերսոնի մարզում փլուզվել է Կախովսկայա ՀԷԿ-ը, ջուրը տոննաներով լցվել է Դնեպրը։ Այն շրջաններում, որտեղ հեղեղում է սկսվել, տեղի բնակչությանը տարհանում են։ Ամբարտակը վերականգնման ենթակա չէ, հայտարարել են այն վերահսկող ռուսական իշխանությունները։



Վարկածներից մեկի համաձայն՝ ամբարտակը, որը գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ, պայթեցրել են, մեկ այլ վարկածով՝ փլուզման պատճառը նախկին վնասվածքներն են։ Պատերազմի կողմերը պատահածի մեջ մեղադրում են մեկը մյուսին։

Խերսոնի ռազմական վարչակարգի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը երեքշաբթի առավոտյան հաստատել է Կախովսկայա ՀԷԿ-ի պայթյունը և ասել, որ ջուրը կհասնի կրիտիկական մակարդակի 5 ժամ հետո։



Ուկրաինական զորքերի «Հարավ» խմբավորման օպերատիվ հրամանատարությունը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Կախովի ՀԷԿ-ը պայթեցրել են ռուս զինվորականները։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Դարյա Զարիվնան հայտարարել է, որ պայթյունի նպատակն ուկրաինական հակահարձակման տապալումն է։

Կախովի շրջանի՝ Ռուսաստանի կողմից նշանակված ռազմաքաղաքացիական վարչակարգի ղեկավար Վլադիմիր Լեոնտևը տեղեկացրել է, որ ամբարտակի հենասյուները փլուզվել են Ուկրաինայի գիշերային հարվածներից։ Դնեպրի՝ ռուս զինվորականների զբաղեցրած ձախ ափին հեղեղման գոտում է հայտնվել Նովայա Կախովկան։

Նրա խոսքով՝ ամբարտակը վերականգնման ենթակա չէ։ ՏԱՍՍ-ի տվյալներով՝ Կախովսկայա ՀԷԿ-ում փլուզվել է 28 թռիչքներից 11-ը։

Ուկրաինայի ՆԳՆ-ում հայտարարել են Դնեպրի աջափնյակից քաղաքացիական բնակչության տարհանման մասին։ Գերատեսչությունում նախազգուշացրել են, որ հեղեղման վտանգի տակ են Նիկոլայևկա, Օլգովկա, Լևո, Տյագինկա, Պոնյատովկա, Իվանովկա, Տոկարեւկա, Պրիդնեպրով գյուղերը Դնեպրի աջ ափին եւ Խերսոնի մի մասը՝ Կորաբել կղզին։



Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ազգային անվտանգության խորհրդի շտապ նիստ է հրավիրել՝ Կախովսկայա ՀԷԿ-ի պայթեցման կապակցությամբ։

Կախովսկայա ՀԷԿ-ում ամբարտակի պայթեցման սպառնալիքի մասին Վլադիմիր Զելենսկին խոսել էր դեռևս 2022թ. հոկտեմբերին։ Մոսկվան այն ժամանակ ամբարտակի դեմ գրոհի հարցում մեղադրել էր Կիևին։ Տեղեկացվել էր, որ տեղի է ունեցել ջրի արտահոսք հեղեղման մակերեսի կրճատման համար՝ օբյեկտի վնասման դեպքում։

Կախովսկայա ՀԷԿ-ը գտնվում է Ուկրաինայի՝ Ռուսաստանի կողմից մասամբ վերահսկվող Խերսոնի մարզում։ Կախովի ջրամբարի ափին է գտնվում Զապորոժիեի ԱԷԿ-ը։ Կախովսկայա ՀԷԿ-ի պայթեցումը կստեղծի վտանգներ ԶԱԷԿ-ի համար՝ ռեակտորների ջրային սառեցման պատճառով, ինչպես նաեւ կարող է առանց ջրի թողնել Ռուսաստանի կողմից անեքսիայի ենթարկված Ղրիմը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ