Արտաքին 3 տարի առաջ - 22:00 05-06-2023

Էրդողանի խոսնակը նշանակվել է Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության ղեկավար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր խոսնակ և արտաքին քաղաքական հարցերով գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընին նշանակել է երկրի ազգային հետախուզական ծառայության ղեկավարի պաշտոնում։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական ծառայությունը՝ հղում անելով Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությանը։

Քալընը թվիթերյան գրառմամբ արձագանքել է ԱՀԾ ղեկավարի պաշտոնում իր նշանակմանը և նշել․ «Իմ գեղեցիկ երկրի համար դադար չկա, ճանապարհը շարունակվում է»։

Վերջինս 2014 թվականից սկսած զբաղեցնում էր Էրդողանի խոսնակի պաշտոնը։ Նշվում է, որ նա ակտիվ դերակատարում է ունեցել Սաուդյան Արաբիայի, Իսրայելի, Արաբական Միացյան Էմիրությունների, Հայաստանի, Սիրիայի և Եգիպտոսի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներում, ինչպես նաև նպաստել է այնպիսի տարածաշրջանային և գլոբալ դերակատարների հետ հարաբերությունների զարգացմանը, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Ռուսաստանի Դաշնությունը, ԵՄ-ն, Չինաստանը և Հնդկաստանը։

Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայնում էին, որ Իբրահիմ Քալընը նշանակվելու է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում, սակայն Էրդողանն այդ պաշտոնում նշանակեց Ազգային հետախուզական ծառայությունը 13 տարի շարունակ ղեկավարած Հաքան Ֆիդանին։

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան
11:08 Քոչարյանը այսօր Բաքվի պատվերով կալանավորված է Երևանում. 2-րդ նախագահի գրասենյակ