Ներքին 3 տարի առաջ - 15:49 03-06-2023

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել փոքրիկ ստեղծագործողների ցուցահանդես

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Հանրապետության նախագահի նստավայրում հյուրընկալվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Դանիելյան» արվեստի կենտրոնի սաները:

Նախագահական նստավայրի բացօթյա տարածքում կայացել է նրանց ստեղծագործությունների ցուցահանդեսը, ինչպես նաև երեխաների համար կազմակերպվել է ժամանցային ու մշակութային միջոցառում:

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի, Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի և հյուրերի հետ ծանոթացել է ներկայացված աշխատանքներին, շրջել տաղավարներով և զրուցել երեխաների հետ:

Միջոցառման ավարտին ցուցահանդեսի մասնակիցները նկարչական պարագաներ են նվեր ստացել:

Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
09:12 Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
09:00 Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ չեն կատարվել իր պայմանները
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
18:08 Հայաստանը միտումնավոր մզկիթներում խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար. Ալիև
13:00 Որ հզոր ուժերին է պարտվել Սերժ Սարգսյանը
09:57 Ուկրաինան հարվածել է Սիզրանի նավթավերամշակման գործարանին և Տագանրոգում գտնվող Ozon-ի պահեստին