Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 20:50 02-06-2023

Ադրբեջանը սկսել է քայլեր ձեռնարկել, որպեսզի Արծվաշենը չվերադարձնի Հայաստանին

Մինչև Հայաստանում ակտիվորեն քննարկվում է այսպես կոչված նախկին անկլավներն Ադրբեջանին հանձնելու և հանրությանը այդ սցենարին նախապատրաստելու տարբերակները, Ադրբեջանը գործնական քայլեր է ձեռնարկում, որպեսզի Հայաստանին չվերադարձնի Արծվաշենը, որը 1992 թվականի օգոստոսից գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ։

Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովն առաջարկում է տարբեր տարիների խորհրդային քարտեզներն օգտագործել սահմանի տարբեր հատվածների համար։ Նա ծաղրել է, որ շուտով իր այս միտքը կվերածի լուրջ վերլուծական զեկույցի, որը կներկայցվի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, և Բաքուն սահմանազատման հարցում նոր պահանջներ կունենա։

Վերջինս միևնույն ժամանակ հարցրել է, թե ինչու՞ իրենք ավելի հեռու չեն գնում և չեն պահանջում վերականգնել 1918-1920 թվականներին եղած սահմանները։ Այս համատեքստում ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են կեղծ քարտեզ, որն, իբր վերցված է ՄԱԿ-ի արխիվից, և որտեղ Ադրբեջանի կազմում ընդգրկված են Սյունիքը, Վայոց ձորը և Գեղարքունիքի մի մասը՝ ներառյալ Սևանա լճի արևմտյան ափը։

Զուլֆուգարովն ընդգծել է, որ Սևանա լճի մոտակայքում սահմանն անցնում է ափի մոտակայքով, որտեղ տեղակայված են ադրբեջանցի զինծառայողները։ Նա հայտարարել է, որ այս հարցում որևէ բան փոխելու կարիք չկա։

Ադրբեջանի նախկին արտգործնախարարը նշել է նաև, որ այսպես կոչված անկալվների հարցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը կարելի է ընդունել։ Անդրադառնալով այս պարագայում Արծվաշենը Հայաստանին վերադարձնելու հնարավորությանը՝ Զուլֆուգարովը մասնավորապես ասել է.

«Ինչ վերաբերում է մնացածին, ապա անկլավների մասին Փաշինյանի առաջարկը կարելի է ընդունել։ Բայց Բաշքենդի (Արծվաշենի ադրբեջանական անվանումը-խմբ) մասին դեռ արժե մտածել։ Եթե ​​այնտեղ ապրողները որոշեն ինքնորոշվել և 2-3 հանրաքվե անցկացնել, ապա մենք՝ որպես ժողովուրդ, որը միշտ տեր կանգնում է իր իրավունքներին, Բաշքենդը կպահենք մեզ մոտ»։

Ամենից շատ դիտված

15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
20:45 Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել երրորդ անգամ
21:38 Ռուսաստանը և Ադրբեջանն ստորագրել են զրահատեխնիկայի վերանորոգման և արդիականացման ծրագիր