Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 15:45 01-06-2023

Էրդողանը պաշտոնապես ճանաչվել է նախագահական ընտրությունների հաղթող

Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես ճանաչվել է Թուրքիայում կայացած նախագահական ընտրությունների հաղթող։ Թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհրդի նախագահ Ահմեթ Յեները։

Թուրք պաշտոնյան հայտնել է, որ մայիսի 28-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի վերջնական արդյունքներն ուղարկվել են հրապարակման կառավարության պաշտոնական հանդեսում։ Նրա խոսքով՝ Բարձրագույն ընտրական խորհուրդը որոշումներ է կայացրել բոլոր բողոքների և դիմումների հետ կապված։

Ահմեթ Յեները նշել է, որ ընտրություններին մասնակցության ընդհանուր ցուցանիշը կազմել է 84.15%։ «Մայիսի 28-ի քվեարկությանը մասնակցել է 52 միլիոն 93 հազար 375 ընտրող։ Մասնակցությունը կազմել է 85.72 տոկոս։ Օտարերկրյա տեղամասերում, այդ թվում սահմանային անցակետերու քվեարկել է 1 մլն 930 հազար 226 քաղաքացի։ Ներկայացել է 56.34 տոկոսը։ Ընդհանուր առմամբ, ձայնի իրավունքից օգտվել է 54 մլն 34 հազար 601 քաղաքացի։ Մասնակցության ընդհանուր ցուցանիշը կազմել է 84.15 տոկոս»,- ասել է նա։

Վերջինս հայտնել է, որ քվեարկության երկրորդ փուլի վերջնական արդյունքներով Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել է ձայների 52.18%-ը, իսկ նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 47.82%-ը։ «Հենվելով այս տվյալների վրա՝ Թուրքիայի նախագահ է ընտրվել Ռեջեփ Թայիփ Էրդողանը»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
20:45 Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել երրորդ անգամ
21:38 Ռուսաստանը և Ադրբեջանն ստորագրել են զրահատեխնիկայի վերանորոգման և արդիականացման ծրագիր