Արտաքին 3 տարի առաջ - 17:15 30-05-2023

Թուրքիայի և Ուկրաինայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ով ավելի վաղ հաղթել էր այդ երկրում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։ Այս մասին տեղեկացնում է Европейская правда պարբերականը՝ հղում անելով Ուկրաինայի և Թուրքիայի նախագահականների տարածած հաղորդագրություններին։

Զելենսկին նաև թվիթերյան գրառում է կատարել, որում շնորհավորել է Էրդողանին՝ համապետական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Նա ընդգծել է Էրդողանի անձնական դերը Սեւծովյան հացահատիկի նախաձեռնությունը շարունակելու գործում, «որը համաշխարհային պարենային անվտանգության կարևոր բաղադրիչ է»։

«Ուկրաինայի և Թուրքիայի միջև համագործակցությունը կարևոր է և արդյունավետորեն նպաստում է մեր ժողովուրդների բարեկեցությանը և միջազգային կայունությանը: Մենք կզարգացնենք այն և միասին կաշխատենք տարածաշրջանի, Եվրոպայի և աշխարհի անվտանգության ամրապնդման համար»,- ասել է նա։

Պաշտոնական Անկարան հայտնում է, որ Զելենսկին շնորհավորել է Էրդողանին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, ինչպես նաև երկու երկրների ղեկավարները քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի զարգացումները և տարածաշրջանային խնդիրները։

Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Թուրքիայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է ձայների 52.16%-ը, իսկ նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 47.84%-ը։ Այս հաղթանակով Էրդողանը երրորդ անգամ ընտրվեց Թուրքիայի նախագահի պաշտոնում և հնարավորություն ստացավ ղեկավարել երկիրը մինչև 2028 թվականը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում