Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 10:00 30-05-2023

«Մի քանի տարի առաջ չէինք կարող պատկերացնել, որ Հայաստանի վարչապետը նման բան կասեր. Աբխազիայի ԱԳ նախարար

Աբխազիայի արտաքին գործերի նախարար Ինալ Արձինբան մտահոգություն է հայտնել Հայաստան վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության կապակցությամբ, որ Հայաստանը պատրաստակամությունն է հայտնել ճանաչել Արցախը որպես Ադրբեջանի մաս։

Արձինբան ընդգծել է, որ Հայաստանում շատերը բացասաբար են ընկալել Փաշինյանի հայտարարությունը։ Նրա խոսքով՝ մի քանի տարի առաջ չէին կարող պատկերացնել, որ Հայաստանի վարչապետը նման բան կասեր։

«Մի քանի տարի առաջ չէինք կարող պատկերացնել, որ սա կասեր Հայաստանի վարչապետը։ Դեռևս 1992 թվականին Հայաստանի Գերագույն խորհուրդը որոշում է ընդունել, ըստ որի՝ ցանկացած միջազգային միջպետական փաստաթուղթ կամ ներքին կարգավորող իրավական ակտ, որում Լեռնային Ղարաբաղը ճանաչված է որպես Ադրբեջանի տարածք, Հայաստանի Հանրապետության տարածքում անընդունելի է կատարման համար։ Այսինքն՝ ստացվում է, որ վարչապետ Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմանը։ Սա իսկապես աննախադեպ իրադարձություն է»,- ասել է նա։

Ինալ Արձինբան հայտնել է, որ մենք ապրում ենք կոշտ աշխարհաքաղաքականության դարաշրջանում՝ զգաշացնելով նման հայտարարության հնարավոր հետևանքների մասին։

«Այն, ինչ կատարվեց Լեռնային Ղարաբաղի հետ, աշխարհաքաղաքական կոնսենսուսի արդյունք է։ Ժամանակ, որի ընթացքում մենք ապրում ենք, հետևանքներն իսկապես կարող են լինել բավականին ողբերգական։ Իսկ այն, ինչ կատարվեց Լեռնային Ղարաբաղի հետ, ողբերգություն է, եթե հիշում եք, թե քանի երեխա զոհվեց, և ինչ արդյունքի դա հանգեց»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ