Ներքին 3 տարի առաջ - 18:37 29-05-2023

Պայքար օնլայն կազինոների՞ դեմ, թե՞ ԶԼՄ-ների․ համացանցում ավելանում են նոր խաղատները

Այն, որ Նիկոլ Փաշինյանի ու իր թիմակիցների ավելի քան 5 տարվա պաշտոնավարման ընթացքում իրականացված նախաձեռնությունների գերակշիռ մասը չի ծառայում նպատակին, թերևս նորություն չէ։ Այս իշխանության ձախողված, այսպես կոչված, «բարեփոխումներից» մեկն էլ «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունն էր, որով արգելվում է բուքմեյքերական կազմակերպությունների գովազդը։

Oragir.News-ը վերջին ամիսներին պարբերաբար անդրադարձել է սոցիալական հարթակների հայաստանյան տիրույթում հայտնվող նոր ինտերնետ խաղատների գովազդներին, որոնց ո՛չ գովազդը, ո՛չ էլ դրանց գործունեության կազմակերպումը որևէ կերպ չի վերահսկվում։

Հերթականը Casino News Armenia-ի հայտարարած մրցույթի գովազդն է, որ անարգել տարածվում է համացանցում, դրա նկատմամբ որևէ վերահսկողություն բացակայում է։



Վերահսկողության բացակայության մասին են վկայում տարատեսակ նմանատիպ գովազդների վերաբերյալ տարբեր գերատեսչություններին՝ ՊԵԿ-ին, Ոստիկանությանը, Դատախազությանը ուղղված մեր ուղարկած հարցումները, որոնց մշտապես միևնույն պատասխանն ենք ստացել՝ ուսումնասիրում ենք։

Նախաձեռնության ձախողման մասին նաև թվերն են վկայում․ չնայած 2021 թ․ օրենքի ընդունմանը՝ 2023-ի միայն առաջին 3 ամիսներին, ըստ ՊԵԿ-ի տվյալների, խաղատներում արդեն կատարվել է 25 մլրդ 574 մլն 501 հազար 705 ՀՀ դրամի խաղադրույք, իսկ ինտերնետ շահումով խաղերում՝ 1 տրիլիոն 312 մլրդ 176 մլն 280 հազար 012 ՀՀ դրամի խաղադրույք։ Այսինքն, 2023 թ-ի 3 ամիսներին կատարվել է 2021-ին կատարված ընդհանուր խաղադրույքների թվի մոտ կեսը, 2021 թ-ին կատարվել էր 3, 2 տրիլիոն դրամի խաղադրույք։

Օնլայն կազինոների ու դրանցում կատարվող խաղադրույքների ավելացումը, դրանց նկատմամբ վերահսկողության տոտալ բացակայությունն ակնհայտ է դարձնում, որ օրենքում փոփոխության նպատակն ամենևին էլ մարդկանց այդ ախտից ազատելը չէր, այլ պարզապես լրատվամիջոցներին ֆինանսավորման աղբյուրից զրկելն էր։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում