Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 17:15 29-05-2023

1500 հատ Նիկոլ էլ գա, չի կարող տղերքին նվիրված խաչքարը քանդել․ անհետ կորածի հայր

2020 թվականի 44-օրյա պատերազմից շուրջ 3 տարի է անցել, սակայն բազմաթիվ ծնողներ իրենց որդիներից որևէ լուր չունեն, հույսով սպասում են, որ մի օր նրանք տուն կվերադառնան։

44-օրյա պատերազմի մասնակից, ժամկետային զինծառայող Պապ Այվազյանի ծնողները ևս իրենց որդուց լուր չունեն։

Շուրջ 3 տարի անհետ կորած համարվող տղայի հայրը՝ Գարիկ Այվազյանը, պատերազմում անհետ կորած և զոհված լեռնակերտցի 8 տղաների պատվին հարազատ գյուղում՝ Լեռնակերտում, հուշահամալիր է կառուցում։

Գարիկ Այվազյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ թե՛ 1990-ական թվականներին, թե՛ 44-օրյա պատերազմի ժամանակ գյուղից անհետ կորած և զոհված զինծառայողներ կան, բայց նրանց նվիրված որևէ հուշարձան չկար, դրա համար էլ նախորդ տարի որոշել և սկսել է հուշարձանի կառուցումը։

Իշխանությունը՝ Կառավարություն, մարզպետարան, համայնքապետարան, որևէ մեկը չի օժանդակել անհետ կորած զինծառայողի հոր այս նախաձեռնությանը։

«Մինչ օրս հուշահամալիրը դեռ կիսակառույց է, ոչ մի պետական մարմին չի աջակցել և մտադրություն էլ չունի աջակցել, որ մեր տղաների պանթեոնը հասցնենք վերջնական ավարտին։ Ափսոս, տղերք, հազար ափսոս դուք..․

1990-ական թվականներին և 2020 թվականի պատերազմի ժամանակ գյուղից 6 զոհ և 2 անհետ կորած ունենք, որոնցից մեկն էլ իմ որդին է, բայց արցախյան զոհերի հուշարձան չկար գյուղում։ Անցած տարի որոշեցի գյուղի վերևում տղերքին նվիրված հուշարձան կառուցել, արդեն 1 տարուց ավելի է, որ աշխատանքներն ընթանում են։

Որպես ծնող ահագին իմ հաշվին եմ ծախս արել, գյուղում են գումար հավաքել, ինչպես նաև դրսում բնակվող մեր գյուղացի տղաներն են գումար ուղարկել։ Ամբողջ գումարը մեր վարչական ղեկավարի մոտ է հավաքվում, մենք ինչ ծախսել ենք, իրեն ասել ենք։ Հիմա ահագին աշխատանք կա կատարելու, բայց գումարի խնդիր ունենք»։

Կառավարության մարտի 2-ի նիստում գործադիրն անդրադարձել էր հուշաքարերի, խաչքարերի, խաչերի և ճարտարապետական փոքր այլ ձևերի տեղադրման աշխատանքներին, նշել, որ դրանց տեղադրման հետևանքով խախտվում են ինչպես հատուկ պահպանվող և քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման գոտիների պահպանման կարգերը, այնպես էլ՝ քաղաքաշինական գեղագիտական և անվտանգային կանոնները:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն ասել էր, որ համապատասխան ընթացակարգեր չանցած օբյեկտների նկատմամբ կկիրառվեն օրենքով սահմանված պահանջները. «Դրանք հանդիսանալու են որպես ինքնակամ կառույցներ և դրանց նկատմամբ գործելու է ինքնակամ շինությունների հետ կապված հարցերը կարգավորող օրենսդրական պահանջները»:

Հարցին՝ մտահոգություն չունե՞ք, որ այս հուշարձանը ևս կարող են ապամոնտաժել, անհետ կորած զինծառայողի հայրը պատասխանեց․ «Մենք մշեցիներով բնակեցված գյուղ ենք, 1500 հատ Նիկոլ էլ գա, կանգնի այդտեղ, չի կարող այդ խաչքարը քանդել։

Հուշարձանը բարձր տեղում է կառուցվում, տակն էլ ձոր է՝ անդունդ, կգոլորեմ այդ ձորը։ Ինչի՞ մասին է խոսքը։ Ես իմ որդու և մյուս հերոս տղերքի հիշատակը վառ պահելու համար եմ կառուցում, որ նաև փոխանցվի սերունդներին։ Ես ի վիճակի եմ մի ամբողջ Կառավարություն գլորել անդունդը, եթե այդպիսի մտադրություն ունենան»։

Այն քաղաքացիները, որոնք ցանկություն ունեն մասնակից լինել Լեռնակերտի անհետ կորած և զոհված զինծառայողների հիշատակին նվիրված հուշարձանի կառուցման աշխատանքներին, կարող են կապ հաստատել մեզ հետ։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ