Արտաքին 3 տարի առաջ - 17:30 28-05-2023

Ալիևը պահանջում է, որ Արցախի նախագահն անձնատուր լինի և բոլոր պաշտոնյաները պաշտոնանկ արվեն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ վերջին շրջանում միջազգային կազմակերպությունները փաստացի լիովին համաձայնել են Բաքվի դիրքորոշման հետ, ինչը երևում է տարբեր հանդիպումների ժամանակ։ Ադրբեջանական Minval.az լրատվականի փոխանցմամբ՝ Ալիևն այս մասին ասել է Արցախի Հանրապետության օկուպացված Բերձոր քաղաք կատարած այցելության ժամանակ։

Ալիևը պնդել է, որ միջազգային կազմակերպությունները համաձայնել են Ադրբեջանի դիրքորոշման հետ, քանի որ իրենք «իրավացի են և երբեք չեն զիջում իրենց դիրքերը»։ Նրա խոսքով՝ ներկայումս որևէ մեկը չի խոսում ո՛չ Արցախի անկախության, ո՛չ ինքնավարության, ոչ էլ նմանատիպ այլ բաների մասին։ «Վերջին շրջանում մեզ հասած մեսիջներն են՝ «Ի՞նչ է լինելու այնտեղի ղեկավարության հետ, նրանք համաներման ենթակա՞ են։ Դե, ես պատասխանում եմ՝ այդ մասին դեռ պետք է մտածել»,- ասել է նա։

Ադրբեջանի նախագահը թվարկել է այն պայմանները, որոնց դեպքում իրենք կարող են Արցախի պաշտոնյաների նկատմամբ «զիջումներ կատարել»։ Ալիևն այս համատեքստում պահանջում է, որ Արցախի նախագահն անձնատուր լինի, խորհրդարանը լուծարվի և պաշտոնանկ արվեն բոլոր նախարարներն ու պատգամավորները։ Նրա խոսքով՝ բոլորը գիտեն, որ այսօր Ադրբեջանը բոլոր հնարավորություններն ունի Արցախի տարածքում գործողություններ իրականացնելու համար։

Վերջինս միևնույն ժամանակ դիմել է նաև Արցախի բնակչությանը՝ նշելով, որ միացման ժամանակաշրջանն ավարտվել է։ Նա նշել է, որ Արցախի անկախության երազանքներն իրենք ուղարկել են այնտեղ, որտեղ պատերազմի ժամանակ ուղարկել են Արցախի կարգավիճակի հարցը (նկատի ունի պատմության աղբանոցը-խմբ.)։ Ալիևի խոսքով՝ Արցախի բնակչության համար «միակ ճիշտ ճանապարհն Ադրբեջանի օրենքներին ենթարկվելն է»։




Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում