Արտաքին 3 տարի առաջ - 18:00 26-05-2023

Զելենսկին վերահաստատել է իր աջակցությունն Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ադրբեջանի անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևին։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինայի և Ադրբեջանի հարաբերությունները խորը պատմական արմատներ ունեն և հիմնված են փոխադարձ վստահության, հարգանքի և արդյունավետ համագործակցության վրա։ Նա վստահություն է հայտնել, որ կողմերը համատեղ ջանքերով կկարողանան լիովին իրացնել Կիևի և Բաքվի միջև ռազմավարական գործընկերության առկա ներուժը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։

Ուկրաինայի ղեկավարի համոզմամբ՝ Ադրբեջանն ու Ուկրաինան, չնայած բոլոր դժվարություններին, վստահորեն քայլում են անկախության ճանապարհով։ Վերջինս երախտագիտություն է հայտնել Ալիևին՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար։

«Մեր պետության և ողջ քաղաքակիրթ աշխարհի համար այս դժվար պահին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակվող պատերազմի ընթացքում, ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Ադրբեջանի հետևողական դիրքորոշման համար, որն աջակցում է մեր երկրի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- նշել է նա։

Զելենսկին միևնույն ժամանակ վերահաստատել է Ուկրաինայի անփոփոխ դիրքորոշումը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը աջակցելու հարցում։

Ամենից շատ դիտված

21:17 Ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․ իրավապաշտպան
09:00 ՌԴ քաղաքացի է հայտնվել Վահագն Ալեքսանյանի տանը
12:07 Փեզեշքիանի հետ հանդիպմանն Ալիևը առաջարկել է խմել Քարվաճառում արտադրված հանքային ջուր
13:33 Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել
23:26 Սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Ժաննա Ալեքսանյան
20:32 Առողջապահական «թակարդ»․ ինչու է նախարարությունը հիվանդանոցներից հետ պահանջում փոխանցած գումարը
14:18 Հայաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կառուցման ճանապարհով. Փաշինյան
09:10 Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում. «Հրապարակ»
15:00 Ապահովագրման փողերը հետ են ուզում. բժիշկները վախեցած են
23:16 Կարևորը՝ կարողանալն է ճշմարիտ եզրահանգման գալ ճշմարիտ դատողությունները ճիշտ կապակցելու միջոցով․ Մենուա Սողոմոնյան