Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:41 26-05-2023

Մենք էլ Բաքուն ու Անկարան ենք ուզում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«ԲՀԿ-ից ՔՊ արտագաղթած Սերգեյ Բագրատյանը երեկ խորհրդարանի ամբիոնից հերթական ելույթն էր ունենում՝ նախկին «դժոխային» օրերի մասին, եւ արձանագրում, որ դրան հաջորդեց «փրկությունը»։ Փորձում էր արդարացնել Արցախի հանձնումը, թե մեր ժողովրդի 100 տոկոսը դեմ է դրան, բայց պետք է իրականությանն ուղիղ նայենք, իսկ իրականությունն այն է, ըստ Բագրատյանի, որ մեր ռազմավարական դաշնակիցը մեզնից երես է թեքել. «Ստատուս քվոն պահպանվում էր մեր ռազմավարական դաշնակցի՝ մեզ հետ համատեղ աշխատանքի արդյունքում։ Եվ երբ մեր ռազմավարական դաշնակից երկրի ղեկավարը հայտարարեց, որ այլեւս ԼՂ-ն համարում է Ադրբեջանի մաս, տարածաշրջանում դիսբալանսը խախտվեց։ Ժողովուրդն այլեւս մեզ չի ների, եթե երազանքի գիրկն ընկնենք, ոչ թե իրական պետական հողի վրա պինդ կանգնենք»։

Ելույթից հետո հարցրինք. իրականությունն այն է, որ Ալիեւը ողջ Հայաստանն է ուզում, հնարավո՞ր է Արցախը հանձնելուց հետո այդ հարցում իրատես լինեն` տանք ու պրծնենք։

«Մենք էլ Բաքուն ենք ուզում, Անկարան ենք ուզում»: Ձեր ուզելը քիչ է, Նիկոլ Փաշինյանը չի ուզում եւ քանիցս հայտարարել է, որ Ադրբեջանի նկատմամբ ոչ մի տարածքային պահանջ չունի։ «Ոչ մի երկիր ոչ մի երկրից տարածքային պահանջ չունի, երբ ՄԱԿ-ի անդամ ես դառնում, բոլոր երկրներն այդ մասին ստորագրում են, չէ՞, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը»:

Ադրբեջանը ոչ միայն ունի, այլեւ վերցնում է, այս իրականության մեջ քաղաքացիներին կոչ եք անում` եկեք ամեն ինչ տա՞նք։
«Իրականությունն այն է, որ պետք է խաղաղության պայմանագիր կնքվի, դրանից բացի, եթե Արցախի ժողովուրդը կարողանում է իր իրավունքները պաշտպանել, մենք իրենց կողքին ենք բոլոր հարցերում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:00 Մերօրյա Սարոյան եղբայրները. մեկը ՔՊ-ական թաղապետ է, մյուսը` դաշնակցական
20:43 Չարչրկված բենզալցակայանը պատկանել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի հորաքրոջը
22:57 Նեթանյահուն և Թրամփը քննարկել են Իրանի դեմ հարվածները վերսկսելու հարցը
22:30 Ռուբինյանն իմ ղեկավարը չի, իմ ծառայողն ա, ինքն ինձնից շատ փող ա ստանում, որ պատգամավորներին ծառայություններ մատուցի. Էդգար Ղազարյան
22:09 Շենգավիթում հերթական անգամ թալանել են «Հավերժություն» սգո սրահը. կասկածյալի ինքնությունը պարզվել է
21:05 ՆԳՆ-ն պնդում է՝ Անի Ավետիսյանի ահազանգին արձագանքել են 10 րոպեի ընթացքում․ Ազատություն
07:17 Շեֆի «հա»-ին ո՞վ կարա չէ ասի. Սյունեցի պատգամավորները տեղները չենք գտնում. «Իրավունք»
12:23 Գագիկ Ծառուկյանը՝ տնտեսական խնդիրների մասին․ «Տնտեսությունը չի լինում արևմտամետ կամ ռուսամետ»
14:30 Ամեն ինչ կոտրվում է խեղճ քաղաքացու գլխին, ո՞վ հետ կտա նրա փողը
18:00 Հայկ Սարգսյանի ընտանիքը կարգավորում է թղթերը