Մամուլ 3 տարի առաջ - 08:37 26-05-2023

Տաղավարներն ապամոնտաժեք. այստեղով Հովիկ Աղազարյանն է անցել

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը Տիգրանյան փողոցում կարտոֆիլ վաճառող քաղաքացու հետ ունեցած ընդհարումից հետո հետամուտ է եղել այդ փողոցից առեւտրի երկաթյա տաղավարներն ապամոնտաժելու հարցում։ Երեկ Աղազարյանը մեր լրագրողին ասել է, որ մի քանի օրից ամբողջությամբ կավարտվի ապամոնտաժման գործընթացը, եւ փողոցը կդառնա անվտանգ` վարորդների եւ ուղեւորների համար։

Հիշեցնենք, որ մարտին Աղազարյանը կնոջ հետ ավտոմեքենայով անցնելիս էր եղել նշված փողոցով, տեսնելով խցանումը եւ դրա պատճառ հանդիսացած փողոցային առեւտուրը, իջել էր մեքենայից եւ վեճի բռնվել կարտոֆիլ վաճառող երիտասարդի հետ, քաշքշուկ էր տեղի ունեցել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը