Մամուլ 3 տարի առաջ - 08:27 03-10-2023

Հովիկ Աղազարյանն առանց ամաչելու սուտ ցուցմունք է տվել զինվորի հոր դեմ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը եւ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի հայրը կառերեսվեն։ Բանն այն է, որ պատգամավորի ու զինվորի հոր ցուցմունքներում հակասություն կա, ուստի իրավապահները Հովիկ Աղազարյանին կկանչեն կոմիտե՝ առերեսման։

Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 21-ին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին հայհոյած՝ 44-օրյա պատերազմի հերոս Լեւոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին, կալանավորել են։

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին Քննչական կոմիտե են կանչել ու հարցաքննել, որտեղ նա ցուցմունք է տվել ու ասել, որ իրեն հայհոյել են, իսկ ինքը որեւէ հայհոյանք չի տվել։ Քննիչը, լսելով ՔՊ-ական պատգամավորին, ավելի ուշ այլ բան է պարզել. նրան պաշտպանական կողմը ներկայացրել է տեսանյութ, որով հիմնավորվել է, որ պատգամավորը կեղծ ցուցմունք է տվել։

Իրականում Աղազարյանը եւս հայհոյել է զոհվածի ծնողին եւ առանց ամաչելու ստել է քննիչին՝ փաստացի կեղծ ցուցմունք տալով: Նշենք, որ Հովիկ Աղազարյանը առաջին անգամ չէ նման պատմության մեջ հայտնվում։ Նա ամիսներ առաջ Արաբկիր վարչական շրջանում քաղաքացու կարտոֆիլն էր ոտքով հրել ու թափել, սակայն իրավապահները նրան խուլիգանության համար պատասխանատվության չկանչեցին: Արցախցի Տաթեւ Վիրաբյանին էր անձնական նամակով հայհոյել ու կրկին անպատիժ մնացել։

Այնինչ, երբ ՔՊ-ականի հայհոյեցին, ապտակեցին, իրավապահները անմիջապես զինվորի հորը կալանավորեցին. սա ընտրովի արդարադատության հերթական դրսեւորումն է:

Ընդգծենք, որ սուտ ցուցմունք տալը քրեորեն պատժելի է:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը