Ներքին Խոսք 3 տարի առաջ - 14:56 17-04-2023

Հովիկ Աղազարյանն ամենաայլանդակ ձևով հայհոյել է ինձ․ Անահիտ Մարտիրոսյանը կբողոքի

ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի շուրջ նոր սկանդալ է հասունանում։

Պատգամավորը, դիզայներ Արամ Նիկոլյանի՝ Ադրբեջանի դրոշը վառելու քայլին էր անդրադարձել և համացանցում գրառում էր կատարել։

«Հովիկ Աղազարյանը, լինելով բարձրաստիճան պաշտոնյա, պատգամավոր իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածում, որով ներողություն է խնդրում միջազգային հանրությունից, այն բանի համար, որ ինքը որպես քաղաքացի և պատգամավոր չի կարողացել այդ վայրի ցեղատեսակը վերացնել ու ամոթ է զգում դրա համար։ Ու նրա գրառումը կարդում են նաև ադրբեջանցիներն ու թուրքերը»,-Oragir.News-ի հետ հետ զրույցում ասաց դասախոս Անահիտ Մարտիրոսյանը։

Մեր զրուցակիցը արձագանքել է այդ գրառմանը, որը, բնականաբար, դուր չի եկել պատգամավորին։ Անահիտ Մարտիրոսյանը նամակով է բացատրություն պահանջել Հովիկ Աղազարյանից։

«Գրել էի, որ պատիվ եմ պահանջում ամբողջ ազգին նման որակավորում տալու համար, ասել էի, որ Մոնթե ու Նժդեհ ծնած ժողովրդին ոնց կարելի է անվանել վայրի և մարդակեր։ Նշեցի, որ ադրբեջանցիներ և թուրքեր են հավանել այդ մեկնաբանությունը և նույնիսկ գրել են՝ ապրես եղբայր ջան։



Մենք մեր աշխատավարձից հարկեր ենք վճարում պետությանը, որ դու աշխատավարձ ստանաս ու քո ժողովրդի նկատմամբ նման վերաբերմո՞ւնք ցուցաբերես»,- ասում է Անահիտ Մարտիրոսյանը։

Նշում է, որ խոսակցությունը եղել է ադեկվատ, սակայն վերջում Հովիկ Աղազարյանը չի դիմացել և հայհոյանքներ է հնչեցրել․

«Խուլիգանական ամենավերջին դրսևորումն էր ու ահավոր բան։ Պատկերացնո՞ւմ եք իմ զայրույթի աստիճանը։ Ամենաայլանդակ բառերով հայհոյանքներ ուղղեց ինձ։ Այդ մարդը նման վարքագիծ կարող է դրսևորել իր տանը, բայց ԱԺ-ում լինել չի կարող։ Ես պայքարելու եմ այդ երևույթի դեմ։ Իրավաբանների հետ զրուցել եմ ու չեմ լռելու՝ մինչ այդ մարդը չպատժվի»։

Անահիտ Մարտիրոսյանի խոսքով՝ Հովիկ Աղազարյանը ավելի ուշ հայտարարել է, որ իր ֆեյսբուքի էջը կոտրել են և որ ինքը զրուցարան չի օգտագործում, մինչդեռ ավելի վաղ իրենք հեռախոսազրույց են ունցել ֆեյսբուքի զրուցարանով։





«Հնարավոր է՝ ինքը կոտրել տա իր էջը, բայց հնարավոր է՝ վերականգնել կոտրելու ժամանակը և վստահեցնում եմ, որ ես կապացուցեմ, թե ինչի է ընդունակ Հովիկ Աղազարյանը»,- հավելեց Անահիտ Մարտիրոսյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը