Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 22:00 25-05-2023

ՌԴ-ն և Հայաստանն ակտիվորեն զարգացնում են երկկողմ հարաբերությունները. Պուտինը՝ Փաշինյանին

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Փաշինյան-Պուտին հանդիպմանը նախորդել է Ռուսաստանի նախագահի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ավելի ուշ տեղի կունենա Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը։

Պուտինը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման ընթացքում կքննարկվի նաև տրանսպորտային կապերի ապաշրջափակումը։

Նա նաև նշել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը ակտիվորեն զարգացնում են երկկողմ հարաբերությունները։ Ռուսաստանի նախագահի խոսքով՝ երկկողմ ապրանքաշրջանառությունը կայուն դինամիկա է արձանագրում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ տեղի էր ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։ Իլհամ Ալիևը ընդլայնված կազմով նիստին մասնակցել է հյուրի կարգավիճակով, իսկ Ռուսաստանի նախագահը շնորհակալություն էր հայտնել Փաշինյանին՝ Ալիևի մասնակցությունը չխոչընդոտելու համար։

Ամենից շատ դիտված

21:17 Ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․ իրավապաշտպան
09:00 ՌԴ քաղաքացի է հայտնվել Վահագն Ալեքսանյանի տանը
12:07 Փեզեշքիանի հետ հանդիպմանն Ալիևը առաջարկել է խմել Քարվաճառում արտադրված հանքային ջուր
13:33 Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել
23:26 Սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Ժաննա Ալեքսանյան
20:32 Առողջապահական «թակարդ»․ ինչու է նախարարությունը հիվանդանոցներից հետ պահանջում փոխանցած գումարը
14:18 Հայաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կառուցման ճանապարհով. Փաշինյան
09:10 Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում. «Հրապարակ»
15:00 Ապահովագրման փողերը հետ են ուզում. բժիշկները վախեցած են
23:16 Կարևորը՝ կարողանալն է ճշմարիտ եզրահանգման գալ ճշմարիտ դատողությունները ճիշտ կապակցելու միջոցով․ Մենուա Սողոմոնյան

Ձեզ գուցե հետաքրքրի