Ուղիղ եթեր
Մշակույթ 3 տարի առաջ - 20:09 24-05-2023

Ես չստացված Մարտիրոս Սարյանն եմ․ ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի 100-ամյակն է

«Մի օր հայրս ճագար մը նկարեց թղթին վրա, վազող ճագար մը։ Ես շատ զարմացա։ Հայրս առաջարկեց ինձ նկարել։ Եվ կարելի է ասել, որ դա դարձավ իմ նկարչական ուղու սկիզբը», - իր հուշերում նկարչական առաջին քայլերի մասին պատմել է Հակոբ Հակոբյանը։

Այսօր ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի 100-ամյակն է։



Նա շուրջ 40 տարի ապրեց ու արարեց հայրենիքից դուրս, բայց հոգու բոլոր լարերով կապված մնաց հայրենի հողին։ Նրա կտավներում զգալի են տագնապն ու լարվածությունը․ դա հայրենիքից հեռու ապրող հայ մարդու կարոտն էր։ Մանկուց հորից զրկված նկարիչը իր կտավներում ներկայացնում է մարդկային վիշտն ու տխրությունը։

«Ես օժտված չեմ գունային մեծ դիապազոնով, ինչպես օրինակ՝ Մինասը, Գալենցը, Սարյանը։ Իմը շատ սահմանափակ է՝ սպիտակ, մոխրագույն։ Եթե փորձեմ կարմիր, կապույտ նկարել, կեղծ բան մը կըլլա, բայց և այսպես նկարում եմ, մարդիկ ինձ ընդունում են։ Սա է իմ նկարչությունը»,- իր ստեղծագործությունը բնութագրել է այսպես։



Հակոբ Հակոբյանն իրեն համարում էր չստացված Մարտիրոս Սարյանը, և ինքն էլ կուզեր նրա նման լինել։ Մտերիմ է եղել Մինաս Ավետիսյանի հետ, անսահման բարձր է գնահատել նրա արվեստը։

Հակոբ Հակոբյանի ստեղծագործությունները Տիգրան Մանսուրյանը համեմատել է Կոմիտասի երգերի հետ, քանի որ դրանցում գերակշռում է պարզությունը և մաքրությունը։ «Կար Մինասի Հայաստանը, Սարյանի Հայաստանը, բայց ահա եկավ Հակոբը և ստեղծեց Կոմիտասի Հայաստանը»,- ասել է Մանսուրյանը։



Նրա ստեղծագործության մեջ կա կարեկցանք, կարեկցանք խեղճ մարդու, անպաշտպան մարդու հանդեպ։ Նրա հերոսները պարզ մարդիկ են, որոնք արդար աշխատանքով են իրենց մի կտոր հացը վաստակում։ Նկարների անվանումները նկարչի պես պարզ են ու լի սիրով` «Ամպը», «Սիրո պարտեզ», «Օրը», «Ընտանիք», «Համբույր»:

Հակոբյանը մեծ հումանիստ էր, որի սերն առ մարդը սահման ու ազգություն չէր ճանաչում․․․

Նկարիչն արժանացել է Պետական մրցանակի, Մեսրոպ Մաշտոցի շքանշանի, Հայ եկեղեցու Ս.Սահակ- Ս.Մեսրոպ շքանշանի, ՀՀ նախագահի մրցանակի և այլն։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին