Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 19:42 24-05-2023

Զախարովան իմ ասածը չի կարող մեկնաբանել, ինքն իմ ասածը պետք է ականջին օղ անի պարզապես. Նիկոլ Փաշինյան

Ես չգիտեմ, թե ԱԳՆ որ ներկայացուցիչն է նման հայտարարություն արել, բայց ես Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը իմ զրուցակիցը լինել չի կարող. ՌԴ նախագահն է իմ զրուցակիցը և ՌԴ վարչապետը: Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, ԱԺ-ում հյտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարություններին:

«Նույնիսկ ՌԴ-ի նման հարգելի և բարեկամ երկրի ԱԳՆ ներկայացուցիչը իմ ասածը չի կարող մեկնաբանել, ինքը պետք է պարզապես իմ ասածն ականջին օղ անի»,-հավելեց Փաշինյանը:

Նշենք, որ Մարիա Զախարովան այսօր մեկնաբանել էր ՀՀ վարչապետի հայտարարությունը, թե ՀԱՊԿ-ը հեռացել կամ հեռանում է Հայաստանից: Նա նշել է, որ ՀԱՊԿ գործունեությունը համարում է շատ արդյունավետ և այդ առումով իրեն շատ լավ դրսևորած, սակայն յուրաքանչյուր երկիր ունի կառույցի գործունեությունը գնահատելու իր իրավունքներն ու հնարավորությունները:

«Ես չեմ հասկանում, թե տեխնիկապես ինչպես են այդ ամենը պատկերացնում, և մենք բազմիցս խոսել ենք այդ մասին: Եթե սա խոսքի ձև է, ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ դիրքորոշումը լոբբինգ անելու համար, ապա, ես կարծում եմ, պետք է հասկանալ խոսքերը շահարկելու ողջ վտանգը։ Ինչպե՞ս կարող է ՀԱՊԿ-ն դուրս գալ Հայաստանից․․․մենք այդ մասին խոսել ենք։ Այնքան էլ հասկանալի չէ, թե ինչի մասին է խոսքը», - նկատել է Զախարովան։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում