Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 15:28 22-10-2022

Արտակ Բեգլարյանն այն մասին, թե ինչ պետք է անի Ռուբեն Վարդանյանը, որ չի կարողացել ինքն անել

«Արցախը և ՀՀ-ն մեկ ամբողջական շահերի և արժեքների համախումբ են։ Եվ մեկ միասնական հայրենիքում ենք մենք գտնվում։ Արցախը ՀՀ-ից անջատված դիտարկելը վտանգավոր և սխալ է»,- ասաց Արտակ Բեգլարյանը՝ պատասխանելով ՀՀ իշխանությունների այն հայտարարություններին, թե Հայաստանը ռեսուրս չունի այլևս պաշտպանելու Արցախը։

Խոսելով Ռուբեն Վարդանյանի՝ պետնախարարի պաշտոնը զբաղեցնելու մասին հարցին, թե ինչ պետք է անի Վարդանյանը, որ չէր հաջողվում իրեն անել, Բեգլարյանը նշեց․ «Նախագահը այդ որոշումն է կայացրել, այստեղ երկու հիմնական գործոն կա՝ նախագահի կամքը և Ռուբեն Վարդանյանի կամքը, իմ կամքը երրորդն է, նշանակողը և ազատողը նախագահն է, նույնիսկ եթե ես էլ չցանկանամ, նախագահը կարող է ազատել»։

Բեգլարյանը նկատեց, որ Ռուբեն Վարդանյանի պետնախարար լինելը և նրան տրված լիազորությունները շատ ավելի մեծ հնարավորություններ են բացում Արցախի համար։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է