Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:37 24-05-2023

Մինուս 20-ի դեպքում խոշոր եղջերավորներն իրենց շատ ավելի լավ են զգում. Քերոբյան

«Խոշոր եղջերավոր կենդանիների համար ինչքան ցուրտ՝ այնքան լավ, -20-ը շատ ավելի լավ ջերմաստիճան է քան +25-ը կամ +20-ը»,-ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և դրանով բացատրեց ցուրտ Գեղարքունիքի մարզում անասնապահության զարգացած լինելը:

Գեղարքունիքի մարզից ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը բարձրացրեց այն հարցը, որ գյուղացիներից կաթի մթերման գինն այս տարի իջել է և անասնապահությամբ զբաղվելն արդեն շահավետ չէ, իսկ վաղը կարող է մի մեծահարուստ զբաղվի կաթի փոշու ներկրմամբ և այդն գյուղատնտեսական ոլորտին մեծ հարված կհասցնի:

Քերոբյանը հավաստիացրեց, որ կառավարությունը տավարաբուծական տարբեր ծրագրեր է իրականացնում՝ խոշոր, խելացի անասնագոմերի, աշնանացան ցորենի, որը անասնապահության համար է նախատեսված՝ սելեկցիոն ցորեն են արտադրվում:

Արձագանքելով գյուղացիներից կաթի մթերման գների իջեցման մասին հարցին՝ Քերոբյանը հայտնեց, որ այն երկու տարի առաջվա մակարդակին է իջել, իսկ նախորդ տարի մթերման գինը բարձր է եղել, քանի որ ինֆլացիա է եղել:

Նա հայտնեց, որ Հայաստանի վայրերում է կաթի մթերման գինը իջել, քանի որ այդտեղից արտահանողներն էին մթերում, իսկ այսօր արտահանման արգելք կա և վստահեցրեց, որ նախարարությունն աշխատում է մթերող ընկերությունների հետ:

Նարեկ Գրիգորյանը հայտարարեց, որ խելացի գոմերը Գեղարքունիքում ձեռնտու չեն, քանի որ 7 ամիսը գոմերը տաքացվելու են և միայն 3 ամիսն են հովացվելու:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել