Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 11:29 24-05-2023

«Անշառ երեխաները» ավելի լավ են, քան զոհվածների հարազատները․ Վարդապետյան Աննայի օրագրից

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի համար ամենացանկալի հյուրերը շարունակում են մնալ «անշառ երեխաները»։

Եթե մի օր տիկինը որոշի ամփոփել դատախազ լինելու իր պաշտոնավարման ժամանակահատվածը, բացի ընդդիմադիրների դեմ գործեր հարուցելուց, նրանց համար խորհրդարան գնալուց և որոշ մանր-մունր «տոնածառային ահաբեկչություն» գործեր հարուցելուց՝ հանգիստ կարող է էջերով գրել, թե քանի աշակերտի, ուսանողի հետ է հանդիպել, քանի հատ գեղեցիկ, խելացի դեմքով լուսանկարներ ունի, ինչպես է դատապարտել բռնությունը, ատելությունը, խոսել իրավունքից, դատախազի դժվար աշխատանքից․․․այս ամենով, իհարկե, Վարդապետյանը կարող է հպարտանալ։



Փոխարենը տիկին Վարդապետյանը կարող էր հանդիպել օրուգիշեր Կառավարության առջև նստացույց անող զոհվածների հարազատների հետ, կարող էր անդրադառնալ Գայանե Հակոբյանի գործին, բայց այս ամենը Վարդապետյանի «հագով չեն», ավելի անշառ է երեխաների հետ հանդիպելը, նրանց ֆոնին ուժեղ, կայացած, պրոֆեսիոնալ խաղալը, երեխաներին հաջողության պատմության «գաղտնիքները» ցույց տալը։

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
09:12 Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
09:00 «Զինապահ» հիմնադրամում կուտակվել է 173,6 միլիարդ դրամ. այն կարող է կրկին պարգևավճար դառնալ
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
21:18 Բենզինի գնի շոկ. Ռուսաստանի մասնաբաժինը շարունակում է նվազել. որոնք են նոր այլընտրանքները

Ձեզ գուցե հետաքրքրի