Ներքին 1 ամիս առաջ - 11:07 15-09-2026

Իրավապահները ալկոհոլային կեղծ խմիչք պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Վանաձոր քաղաքի 43-ամյա բնակիչը, առանց համապատասխան թույլտվության, վարձակալած ավտոտնակում պատրաստում, շշալցնում և իրացնում է օղի ու կոնյակ։

Ըստ օպերատիվ տեղեկության՝ 43-ամյա տղամարդը կեղծ ալկոհոլային խմիչքն իրացնում է 41-ամյա համաքաղաքացու միջոցով՝ նրա կողմից շահագործվող «Օպել Զաֆիրա» մակնիշի մեքենայով։

Ստուգմամբ պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։

Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում սեպտեմբերի 10-ին կատարված զննությամբ Ավետիսյան փողոցում գտնվող ավտոտնակում հայտնաբերվել է 7504 շիշ կեղծ ալկոհոլային խմիչք։

Կատարվում է նախաքննություն։

Ապօրինի ձեռնարկատիրությունն ինքնին քրեորեն պատժելի արարք է, իսկ նման դեպքերում կարող է նաև վտանգվել մարդկանց առողջությունը:

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է չզբաղվել ապօրինի ձեռնարկատիրությամբ։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են