Ներքին 3 տարի առաջ - 22:40 23-05-2023

Նուբարաշենի աղբանոցի հրդեհը հիվանդությունների «բուն» է, բայց ոչ ոք չի խոսում դրա մասին

«Նախ՝ պետք է պարզել, թե ինչ է այրվում, նորմալ պետություններում նման բան սովորաբար չի լինում, եթե լինում է, շատ արագ խնդիրը լուծվում է»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Պահպանողական կուսակցության» նախագահ, քիմիկոս Կարեն Հեքիմյանը՝ խոսելով արդեն մեկ շաբաթից ավելի Նուբարաշենի աղբավայրում առկա հրդեհից։

Հիշեցնենք՝ մոտ մեկ շաբաթ առաջ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը տեղեկատվություն է փոխանցվել, որ Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի աղբավայրում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բռնկումից օրեր անց էլ հրդեհը չի մարվել։

Հեքիմյանը նշեց, որ կդժվարանա ինչ-որ երկիր մտաբերել, որին սկսել է նմանվել Հայաստանը. «Ես չգիտեի, որ մի շաբաթ կտևի այդ հրդեհը հանգցնելը, մի քիչ առաջ բարձր տեղում էի գտվում և սովորաբար այդտեղից Մասիսները երևում էին, բայց չերևացին, փաստորեն պատճառներից մեկը դա էր, ես հիմա պատկերացնում եմ, թե Երևանի օդում ինչ է կատարվում հիմա»,- ասաց Հեքիմյանը։

Հեքիմյանը նշեց, որ այդ աղբի այրման հետևանքով առաջացած ծուխը կարող է օրգանիզմում տարբեր հիվանդություններ առաջացման պատճառ դառնալ։

«Ամեն ինչ էլ կարող է լինել, ես ենթադրում եմ, որ ծծումբի օքսիդ կարող է առաջանալ, որը ազդում է, ենթադրենք, մարդկանց սեռական օրգանների վրա, կարող է ազոտի օքսիդ առաջանալ, որը նույնպես ահավոր է, քաղցկեղածին է, ինչ ասես կարող է լինել, և այստեղ խնդիրն այն է, որ այն օդը, որ Երևանում կա, երկար ժամանակ մնալու է։ Երևանը փակ տարածքում է գտնվում, չորս կողմը բլուրներ են, և երկար մնալու է այդ օդը, դուք պատկերացնո՞ւմ եք՝ ծանր մետաղներ լինեն։ Ես լավ չեմ պատկերացնում, թե այս պահին ինչ է այրվում, բայց ամեն ինչ կարող է լինել աշխարհում, որքան հիվանդություն կա, կարող է առաջանալ»,- ընդգծեց Հեքիմյանը։

Հեքիմյանը նշեց, որ այս ամենը վկայում է այն մասին, որ Երևանում իշխանություն չկա։

«Նախ՝ մենք պետք է ունենայինք տեղական իշխանություն, քաղաքապետարան պետք է լինի, այն, որ մի շաբաթ այրվում է, դա նշանակում է, որ Երևանում իշխանություն չկա»։

Հեքիմյանը ընդգծեց, որ նույնիսկ ամենավատ մայրաքաղաքներում նման բան չենք տեսնի, քանի որ բոլոր երկրների բոլոր քաղաքներում կան իշխանություններ։

«Մարդիկ իշխանություններին հարկերի միջոցով տալիս են գումար և պատվիրում աշխատանք, իսկ ես, ստացվում է, որ գումար եմ վճարում չգիտեմ ինչի համար։ Դուք էլ եք վճարում, բոլորն էլ վճարում են, ինչի՞ համար են վճարում, որ հիվանդանանք, մի հատ էլ հիվանդանոցին վճարենք, թերի ժառանգներ ունենանք։ Այս բոլորը անիշխանության մասին են»,-ասաց նա և հավելեց, որ Հայաստանում ոչ միայն չկա բարձրադիր իշխանություն ի դեմս վարչապետի, այլ նաև չկա տեղական իշխանություն։

Հեքիմյանը ընդգծեց որ Հայաստանը նման է կառավարվող քաոսի։

«Առերևույթ քաոս է, բայց այդ քաոսի հետևում կան ինչ-որ մարդիկ, առերևույթ իշխանություն կա․ Ավինյան Տիգրանը հավակնում է դառնա քաղաքապետ, ընտրության է պատրաստվում, վարչապետ կա, ԱԺ կա, ամեն ինչ կա, սակայն քաոս է տիրում»,- ընդգծեց Հեքիմյանը և հորդորեց չվճարել հարկեր, քանի որ այդ հարկերը ավելի վնասում է մեզ, որի ապացույցն էր նաև այս հրդեհը։

«Ես եթե հիմա հարկ վճարած չլինեի, այդ գումարներով կգնայի բուժման, բայց հիմա համ վճարում եմ հարկ, համ այդ հրդեհից վնաս կրում»,- եզրափակեց Հեքիմյանը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»