Ներքին 3 տարի առաջ - 18:37 23-05-2023

Շիրակի մարզպետն հյուրընկալել է դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների հաղթողներին

123 մասնակից, 4 առաջին, 5 երկրորդ, 18 երրորդ կարգի դիպլոմներ․ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հյուրընկալել է 2022-2023 ուստարվա դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների շիրակցի հաղթողներին։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից։

Ողջունելով ու շնորհավորելով աշակերտներին, նրանց մանկավարժներին ու ծնողներին հաղթանակի համար՝ Շիրակի մարզպետը նշել է, որ տքնաջան աշխատանքի ու ձգտումի արդյունքում է հնարավոր եղել նման արդյունքներ գրանցել, այստեղ է, որ զգացվում է թե աշակերտի, թե մանկավարժի, թե ծնողի համատեղ աշխատանքը․

«Անչափ ուրախ եմ ձեզ հյուրընկալելու և ձեզ նման խոստումնալից աշակերտների հետ հանդիպելու համար, հպարտ եմ, որ ունենք այսպիսի գրագետ աշակերտներ։ Համոզված եմ, որ դուք եք նպաստելու մեր երկրի բարեկեցիկ ապագայի կերտմանը: Մեր ապագան դուք եք, կյանքի նոր շեմ ոտք դնելով դուք մեր երկիրն առավել հզոր կդարձնեք, քանզի գիտելիքահեն տնտեսությամբ ու գիտելիքով հարուստ մասնագետներով կկարողանանք ժամանակակից մարտահրավերների դեմ պայքարել։ Հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ եմ մաղթում ձեզ»։

Աշակերտները շնորհակալություն են հայտնել մարզպետին ընդունելության ու հոգատար վերաբերմունքի համար, որից հետո ծավալվել է ջերմ ու անմիջական զրույց, դպրոցականները մարզպետին պատմել են առաջիկա անելիքներից ու ապագայի ծրագրերից, կիսվել իրենց տեսլականով, լսել մարզպետի կարծիքն ու քննարկել տարբեր հարցեր։

Նշենք, որ այս տարի հանրապետական առարկայական օլիմպիադաներին Շիրակի մարզի 123 դպրոցական է մասնակցել: Նրանցից 4-ը արժանացել է առաջին, 5-ը՝ երկրորդ, 18-ը՝ երրորդ կարգի դիպլոմների, իսկ 29-ը՝ գովասանագրերի:

Շիրակի մարզպետն այսօր հանձնել է երկրորդ և երրորդ կարգի դիպլոմները։

Հանրապետական առարկայական օլիմպիադաներն անցկացվել են 16 առարկայից: Շիրակցի դպրոցականներն աչքի են ընկել հայոց լեզու և գրականություն, անգլերեն, գերմաներեն, ռուսերեն լեզուներից, ինֆորմատիկայից, պատմությունից, հայոց եկեղեցու պատմությունից, քիմիայից, աշխարհագրությունից։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում