Արտաքին 3 տարի առաջ - 17:15 21-05-2023

Ինքնաթիռում ինքնազգացողության վատացումից հետո մահացել է երգչուհի Դիանա Գուրցկայայի ամուսինը՝ Պյոտր Կուչերենկոն

Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության փոխնախարար, ճանաչված երգչուհի Դիանա Գուրցկայայի ամուսինը՝ Պյոտր Կուչերենկոն մայիսի 20-ին, 46 տարեկանում վախճանվել է Կուբա գործուղմումից վերադառնալու ճանապարհին։

Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ Կուչերենկոյի ինքնազգացողությունը վատացել է օդանավում, ինչի պատճառով այն վայրէջք է կատարել Մինվոդիում, սակայն բժիշկներն այդպես էլ չեն կարողացել օգնել պաշտոնյային։

2001-2006 թթ․-ին Պյոտր Կուչերենկոն գլխավորել է մի շարք կառույցներ՝ զբաղվելով սոցիալական և կրթական ոլորտներում հասարակական-պետական գործընկերության նախագծերի իրականացմամբ։ 2012 թվականից նա ղեկավարել է օրենսդրության, իրավունքի, դատարանի և քաղաքացիական հասարակության հարցերով զբաղվող հանձնաժողովը։

Գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալի պաշտոնը Կուչերենկոն զբաղեցրել է 2020 թվականից։ Բացի դրանից Պյոտր Կուչերենկոն պարգևատրվել է «Հայրենիքի հանդեպ ծառայությունների II աստիճանի» մեդալով և Ռուսաստանի Դաշնության 2-րդ կարգի իսկական պետական խորհրդական էր։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը