Ներքին 3 տարի առաջ - 19:42 28-01-2023

Չեխիայի նոր նախագահ է ընտրվել ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախկին ղեկավար Պյոտր Պավելը

Պահեստազորի գեներալ, ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախկին ղեկավար Պյոտր Պավելի հաղթանակը Չեխիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում երաշխավորված է, ընտրություններին մասնակցած քաղաքացիների ձայների հաշվարկի ավարտին հայտնել է Չեխիայի հեռուստատեսությունը։

«Չեխիայի նոր նախագահ է ընտրվել Պյոտր Պավելը», -ասել է հաղորդավարը՝ հավելելով, որ նրա մրցակիցը՝ Անդրեյ Բաբիշը, այլևս հնարավորություն չունի ձայներով առաջ անցնելու Պյոտր Պավելից։

Չեխիայի վարչապետ Պյոտր Ֆիալան ճեպազրույցի ժամանակ հաստատել է Պավելի հաղթանակն ու շնորհավորել է նրան։

«Շնորհավորում եմ Պյոտր Պավելին Չեխիայի չորրորդ նախագահը դառնալու կապակցությամբ»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը